ԱՐԵՎԻԿ – ՆՈՐ ՏԱՐԻ


1 share

Նոր տարիԱմանորյա երազի,
Ամանորյա հեքիաթի
Նոր հրաշքներ արարիր
Այս տարի Նոր տարի:

Ամանորյա երազին
Հավատում ենք մենք
Ամանորյա հեքիաթին
Միշտ սպասում ենք մենք:
Նոր հրաշքներ արարիր
Նոր տարի, շուտ արի:

Տես որքան երջանիկ եմ ես,
Սիրտը իմ ժպտում է, տես,
Տես թե որքան անհամբեր եմ ես,
Մոտեցավ Նոր տարին վերջապես:

Այս գիշեր, համոզված ենք մենք,
Ձմեռ պապն անտես կայցելի հենց մեզ,
Չեմ կասկածում, գիտեմ, նա պարկով իր մեծ
Կբերի նվերներ ինձ և ձեզ:

Ամանորյա երազին
Հավատում ենք մենք
Ամանորյա հեքիաթին
Միշտ սպասում ենք մենք:
Նոր հրաշքներ արարիր
Նոր տարի, շուտ արի:

Ամանորյա երազին
Հավատում ենք մենք
Ամանորյա հեքիաթին
Միշտ սպասում ենք մենք:
Նոր հրաշքներ արարիր
Նոր տարի, շուտ արի:

Տես, փայլում են աստղերը վառ,
Մեզ կանչում են բարի հուշերի աշխարհ,
Տես, պարող փաթիլները ձյան
Երազներն են դարձնում իրական:

Նոր տարում ես ուզում եմ, որ
Սրտերում մարդկանց միշտ լինի անդորր,
Թող որ երգեն ու պարեն այսօր
Աշխարհի մանուկները բոլոր:

Ամանորյա երազին
Հավատում ենք մենք
Ամանորյա հեքիաթին
Միշտ սպասում ենք մենք:
Նոր հրաշքներ արարիր
Նոր տարի, շուտ արի:

Ամանորյա երազին
Հավատում ենք մենք
Ամանորյա հեքիաթին
Միշտ սպասում ենք մենք:
Նոր հրաշքներ արարիր
Նոր տարի, շուտ արի:

 


Like it? Share with your friends!

1 share

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։