facebook

ՁՄԵՌ ՊԱՊԻԿՆԵՐ՝ ՏՈՆԱԾԱՌԻՑ ԿԱԽ


Ձմեռ պապիկներ տոնածառից կախ

պասո՞ւմ ես Ձմեռ պապիկին ու նրա նվերի՞ն՝ տոնածառի տակ: Իսկ կցանկանայի՞ր, որ նա՝ Ձմեռ պապիկը, հայտնվեր ոչ ավելի, ոչ պակաս քո տոնածառի վրա: Իհարկե, այդ դեպքում նա պետք է պպատրաստված լինի ստվարաթղթից և լինի փոքրի՜կ, շա՜տ փոքրիկ՝ տոնածառի խաղալիքի չափ: Եթե համաձայն ես, ուրեմն արի անցնենք գործի, միասին պատրաստենք ստվարաթղթե «ձմեռ պապիկներ»:

Ահա անհրաժեշտ բաղադրիչները՝

  • Ստվարաթղթե գլանակներ
  • Կարմիր և սպիտակ թղթեր
  • Սոսինձ
  • Գունավոր մատիտներ
  • Մարկերներ
  • Մի քիչ բամբակ
  • Հաստ թել կամ պարան

Քայլ 1: Վերցրու կարմիր թուղթը և բաժանիր այն չորս մասի: Հետո փաթաթիր մասերից մեկը ստվարաթղթե գլանակի շուրջ և ամուր սոսնձիր:

Ձմեռ պապիկներ տոնածառից կախՔայլ 2: Հետևելով նկարում պատկերված օրինակին՝ դեպի ներս ծալիր գլանակի ծայրերը: Միայն թե ուշադիր եղիր. վերևի և ներքևի կողմերը պետք է ծալել հակառակ ուղղություններով: Երբ ստանաս այս պատկերը, կարող ես համարել, որ գործը գլուխ ես բերել:

Ձմեռ պապիկներ տոնածառից կախ

Քայլ 3: Հիմա պետք է դեպի դուրս ծալել ներքևի երկու սուր անկյունները, իսկ վերևի ծայրերի արանքում տեղադրելով օղակաձև հանգուցված պարանը՝ սոսնձել դրանք իրար:

Ձմեռ պապիկներ տոնածառից կախ

Քայլ 4: Սպիտակ թղթին անցնելու ժամանակն է: Կտրիր թղթի անկյունը փոքրիկ եռանկյունու տեսքով և սոսնձիր այն գլանակի վրա:

Ձմեռ պապիկներ տոնածառից կախ

Քայլ 5: Իսկ հիմա վերցրու գունավոր մատիտներն ու մարկերները և սկսիր նկարազարդել Ձմեռ պապիկին: Ներկիր կոշիկները, նկարիր գոտին, իսկ սպիտակ եռանկյունու վրա նկարիր Ձմեռ պապիկի դեմքը:

Ձմեռ պապիկներ տոնածառից կախ

Համաձայն եմ՝ մի քիչ բարդ էր, բայց չէ՞ որ գլուխ հանեցինք: Առաջին Ձմեռ պապիկն արդեն պատրաստ է: Նույն օրինակով պատրաստիր ևս մի քանիսը: Կարող ես նրանց նկարել դեմքի տարբեր արտահայտություններով, անգամ տարբեր գույներով: Եվ թող քո տոնածառը լինի ամենայուրօրինակ տոնածառն աշխարհում…

Մեկնաբանություններ

ՁՄԵՌ ՊԱՊԻԿՆԵՐ՝ ՏՈՆԱԾԱՌԻՑ ԿԱԽ