ՖՈԿՈՒՍ-ՄՈԿՈՒՍ 2


ֆոկուս-մոկուս

Մենք նախորդ անգամ մի լավ զարմացանք խորհրդավոր ֆոկուսների վրա, այնպես չէ՞: Իսկ հիմա իսկական ժամանակն է զարմացնել մեր ընկերներին: Եվ այսպես, ասա կախարդական գաղտնաբառը՝ ֆոկուս-մոկուս, որ սկսենք…

Ես գիտեմ, թե դուք ինչ թիվ եք մտապահել

Աճպարարը հանդիսատեսից որևէ մեկին խնդրում է մտապահել ինչ-որ թիվ՝ մեկից մինչև հինգը: Հետո հարցնում է, թե ինչ թիվ էր մտապահել: Ենթադրենք, հանդիսատեսն ասում է՝ երեք: Աճպարարը ժպտում է և ասում, որ գնա, բաց անի դաշնամուրը: Նա գնում, բաց է անում և այնտեղ գտնում է մի թուղթ՝ այսպիսի գրությամբ. «Ես գիտեի, որ դու մտապահել ես երեք թիվը»:

ֆոկուս-մոկուս

Ֆոկուսի գաղտնիքը

Աճպարարը նախապես պատրաստում է թղթիկներ՝ ‹‹Ես գիտեի, որ դու մտապահել ես մեկ թիվը››, ‹‹Ես գիտեի, որ դու մտապահել ես երկու թիվը›› և այդպես մինչև հինգը: Հետո այդ թղթիկները թաքցնում է տարբեր տեղեր՝ մեկը գորգի տակ, մեկը դարակում, մյուսը՝ դաշնամուրի մեջ և այլն: Միայն թե ամենակարևորն այն է, որ պետք է այդ տեղերը հիշել: Հիմա արդեն կարող է որևէ մեկին խնդրել մտապահել ինչ-որ թիվ՝ մեկից մինչև հինգը: Հետո, երբ  հարցնում է, թե ինչ թիվ էր մտապահել, խնդրում է մոտենալ հենց այն առարկային, որտեղ թաքնված է այդ թվով գրությունը: Ահա այսպիսի հեշտ ֆոկուսով կարող ես զարմացնել շատ-շատերին:

Ու՞ր կորավ անձեռոցիկը

Աճպարարը վերցնում է մի վարունգ՝ փաթաթված անձեռոցիկով: Վրան կախարդական թաշկինակ է դնում, ասում է կախարդական խոսքերը՝  Աբրակադաբրա և օ՜ զարմանք, անձեռոցիկը չկա:

Ֆոկուսի գաղտննիքը

Պետք է ձեռքի ճկունությամբ թաշկինակի հետ միասին հանել նաև անձեռոցիկը: Սա շատ հեշտ ֆոկուս է, միայն թե ամեն ինչ պետք է աննկատ անել:

Կատակ ֆոկուս

Սեղանին դիր մի մետաղադրամ, իսկ վրան մի գլխարկ: Ասա հանդիսատեսին.

-Կարո՞ղ եք արդյոք վերցնել մետաղադրամն՝ առանց գլխարկին դիպչելու:

Բնականաբար, բոլորը կպատասխանեն՝ ոչ:

Այդ ժամանակ դու կասես, որ եթե երեք անգամ հարվածես գլխարկի վրա, մետաղադրամը կհայտնվի քո մոտ: Եվ կխփես գլխարկի վրա՝ մեկ, երկու, երեք…

-Բա՛ց արեք գլխարկը:

Բոլորը զարմացած բաց կանեն գլխարկը, իսկ դու շուտ կվերցնես մետաղադրամը և կասես.

– Իսկ ես կարողացա առանց գլխարկին դիպչելու վերցնել մետաղադրամը:

Չորսից՝ երեք

Սեղանին դիր լուցկու չորս հատիկ: Իսկ հիմա հանդիսատեսին խնդրիր չորս լուցկու հատիկից ստանալ երեքը՝ առանց լուցկու մեկ հատիկը հեռացնելու: Դժվար թե կարողանան… Իսկ հիմա ցույց տուր նրանց, թե ինչպես դա անել:

Իսկ ինչպես

Պարզապես պետք է լուցկու հատիկներից ստանալ երեք թիվը, ինչպես նկարում է պատկերված:

ֆոկուս-մոկուս

 

Մեկնաբանություններ

ՖՈԿՈՒՍ-ՄՈԿՈՒՍ 2

log in

reset password

Back to
log in