facebook

ԲՈՒՏԵՐԲՐՈԴ ՁՄԵՐՈՒԿ


Բուտերբրոդ ձմերուկ

Ձմերուկ ուտելու համար դեռ այդքա՜ն էլ պիտի համբերե՞նք… Չէ՛, հաստատ չի լինի, մի բան է պետք մտածել…

Այս անգամ կբավարարվենք բուտերբրոդ ձմերուկով, լա՞վ: Դե ուրեմն սկսեցինք:

Ի՞նչ է մեզ անհրաժեշտ

Հալած և  ցանկացած այլ սպիտակ պանիր
Լոլիկ
Վարունգ
Ձիթապտղի հատիկներ
Եվ, իհարկե, հաց

Ինչպե՞ս պատրաստել

Հացի շերտի վրա նախ քսում ենք հալած պանիրը: Հիմա անցնում ենք կտրատելու. լոլիկը կկտրատենք կիսալուսնաձև և կեղևը կհեռացնենք: Պանիրից ևս կստանանք կիսալուսիններ: Վարունգի կեղևն էլ զգուշությամբ կհանենք, և փոքրիկ, շա՜տ փոքրիկ խորանարդիկներ կկտրատենք: Լոլիկը, վարունգի կեղևը և պանիրը իրար միացնելով կստանանք ձմերուկ, իսկ ձիթապտղի հատիկներն էլ կծառայեն իբրև կորիզներ: Ժամանակն է ձմերուկները տեղափոխել հացի վրա, իսկ կողքին դնել վարունգի խորանարդիկները:

Գիտեմ, որ դու էլ ինձ նման չես համբերում համտեսել այս ձմերուկները, դե ուրեմն գնացինք ուտելու: Բարի ախորժակ…

Անի Ավագյան

Մեկնաբանություններ

ԲՈՒՏԵՐԲՐՈԴ ՁՄԵՐՈՒԿ