Մանկական երգերը անգամ ամենասովորական օրը խաղ ու պարի են վերածում, բարձրացնում են բոլորի տրամադրությունը և անգամ մեծահասակներին վերադարձնում են դեպի մանկություն: Ահա այսպիսի շատ կարևոր նպատակներով մեր կողմից շատ սիրված փոքրիկ երգիչները հունվարի 15-ին և 16-ին Երգի պետական թատրոնում հանդես եկան նոր ուրախ համերգով:

Զառա Պետրոսյանն ու իր սաները
Զառա Պետրոսյանն ու իր սաները

Բեմում էին պրոդյուսեր, երգահան Զառա Պետրոսյանի սաները: Մանկական Եվրատեսիլ 2012-ի մասնակից Compass խումբը, փոքրիկ Միկան և Մանեն արդեն շատ ու շատ երկրպագուներ ունեն: Դահլիճը լի էր երեխաներով, ովքեր ուրախ ձայնակցում էին իրենց սիրելի կատարողներին: Ի դեպ այս անգամ նրանց էին միացել նաև ավագ ընկերները՝ Հակոբը և Աննան:

Միկա
Միկան

Հավատարիմ իրենց սկզբունքներին՝ երեխաները այս անգամ էլ իրենց վրա էին վերցրել ոչ միայն երգիչների, այլև հանդիսավարների պարտականությունը:

Մանե Առաքելյան
Մանեն

Համերգի ընթացքում հնչեցին ինչպես հայտնի ու սիրված երգեր, այնպես էլ հեղինակային երգեր՝ գրված հատուկ երեխաների համար: Դե իսկ Compass band-ի Sweetie baby երգը բոլորը պարզապես հոտնկայս դիմավորեցին: Ի դեպ, տղաները շարունակում են համալրել իրենց երգացանկը Beatles խմբի կատարումներով և ավելի ու ավելի են վարպետանում իրենց գործում: Եվ իհարկե, համերգը եզրափակեց բոլորի կողմից շատ սիրված Խաղ ու պար երգը:

Compass band-ը
Compass band-ը

Եթե չես հասցրել ներկա գտնվել համերգներին ու հիմա խորապես ափսոսում ես, շատ մի տխրիր: Զառա Պետրոսյանը և նրա սաները խոստանում են մոտ ժամանակներում ուրախացնել քեզ իրենց համերգներով: Դե իսկ մենք էլ անպայման կտեղեկացնենք քեզ այդ մասին: Դեուրեմն, մինչև նոր ուրախ համերգներ…

1 մեկնաբանություն

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

9 + 5 =