Ճիշտ է, աձակուրդներն արդեն վերջացել են, բայց հիմա էլ կարելի է ժամանակ գտնել մեր պահարանները դասավորելու համար: Իսկ դասավորելիս, կարծում եմ, կգտնվեն մի շարք անպետք իրեր, որոնք մեզ պետք կգան ամենատարբեր handmade իրեր պատրաստելիս: Դե գնանք շուտ դասավորենք պահարաններն ու վերադառնանք՝ մեզ հետ բերելով անպետք իրերը:

Օ՛յ, դու արդեն այստե՞ղ ես: Ես իմ պահարանը շատ վաղուց է, ինչ չէի դասավորել, դրա համար մի փոքր ուշացա: Լավ, ուրեմն կարո՞ղ ենք սկսել:

Bardz patuhani hamar 3

Այսօր անպետք իրերից մեզ պետք են մանկական զուգագուլպաներ և մի քանի փոքրիկ կտորներ: Իսկ պետքական իրերից` թել, ասեղ, մկրատ, սոսինձ, բամբակ կամ բրինձ և բարձր, շա՜տ բարձր տրամադրություն:

Զուգագուլպայի մի ոտքից կպատրաստենք օձ: Նախ մկրատի օգնությամբ կհեռացնենք զուգագուլպայի վերևի հատվածը և մեջը լի՜քը բամբակ կամ բրինձ կտեղավորենք: Ընտրությունը կախված է նրանից, թե ինչպիսի օձ ես դու ուզում՝ փափուկ, թե խշխշան, որն ի դեպ, նաև ավելի ծանրաքաշ կլինի: Ընտրություն կատարելուց և զուգագուլպան կարելուց հետո մեզ ընդամենը կմնա սև ու սպիտակ փոքրիկ կտորներից կլոր աչուկներ պատրաստել, իսկ կարմիր կտորից` ահա այսպիսի լեզու: Պատրաստելուց հետո էլ` իհարկե, կարել: Աչքեր, ի դեպ, կարող ես գնել նաև կտորի խանութներից: Դրանք պլաստիկե են և շարժուն ու քո պատրաստած խաղալիքներին կենդանություն կհաղորդեն: Այդ տեսակի աչքերը հարկավոր է սոսնձել կտորին: Որպեսզի լեզուն ամուր ստացվի, կարմիր կտորից կտրիր երկու շերտ և սոսնձիր միմյանց:Bardz patuhani hamar

Վե՜րջ, մեր օձը պատրաստ է, դե, շուտ նրա համար բնակվելու մի հարմար վայր ընտրիր, իսկ ես քեզ կսպասեմ այստեղ:

Համոզված եմ, որ երկրորդ տարբերակն էլ մեզ մոտ ուղղակի հիանալի կստացվի: Այս անգամ էլ մենք կպատրաստենք շնիկ, որի համար պետք են այն նույն իրերը, որոնցով մի փոքր առաջ պատրաստում էինք օձին: Այս դեպքում միայն թե պետք է կենտրոնանալ շան գլխի վրա: Գլուխը պետք է մի փոքր ուռուցիկ պատրաստել և կապել ժապավենով, որպեսզի գլուխն ու մարմին առանձնանան իրարից:

Bardz patuhani hamar-2

Սև կտորից կտրիր չորս համաչափ շերտեր և երկուական միմյանց սոսնձելով՝ ստացիր շնիկի ականջները: Սև կտորից կտրիր նաև թաթիկներ, քթիկ ու պոչիկ: Չմոռանաս սոսնձել (կամ կարել) նաև աչքերը:

Քեզ մնաց շնիկի համար էլ բնակության մի տեղ որոշել: Ասեմ նաև, որ նրանց կարող ես դնել պատուհանագոգին, որպեսզի քամին ոչ մի կերպ չկարողանա սողոսկել քո սենյակ:

Անի Ավագյան

6 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

7 + 4 =