IQ ԹԵՍՏ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ 7


1 share

Կարծում եմ երկար ժամանակ է, ինչ չենք աշխատացրել մեր տրամաբանությունը, իսկ նա նեղացած քնել է մեր ուղեղի մի անկյունում:

-Տրամաբանությու՜ն, արթնացիր, պետք է միասին IQ թեստ անցնենք…

Տեսնու՞մ ես, միանգամից արթնացավ: Ուրեմն պահենք մեր խստումն ու անցնենք IQ թեստին:

Հարց առաջին- Մի տղա՝ դրսում կանգնած, նետեց լոլիկը և այն ընկավ երկու մետր բարձրությունից, բայց անգամ  չվնասվեց: Ինչպե՞ս կարող էր այդպես լինել:

Հարց երկրորդ- Կար-չկար մի որբ աղջիկ կար: Նա ուներ ընդամենը երկու կատու, երկու շուն, երկու թութակ, մեկ կրիա և յոթ գերմանամուկ: Մի օր աղջիկը որոշեց գնալ կենդանիների կերերի հետևից: Գնաց դաշտերով, անտառներով, անտառներով ու դաշտերով, դաշտերով ու անտառներով: Հասավ խանութ, բայց այնտեղ կեր չկար ու շարունակեց ճամփան: Գնաց անտառներով, դաշտերով, դաշտերով ու անտառներով, ավելի շատ անտառներով: Եվ հանկարծ ընկավ փոսը, որտեղ ապրում էր մի հրեշ: Եթե դուրս գար փոսից,  հրեշը կվնասեր աղջկա մայրիկին, իսկ եթե դուրս չգար, կվնասեր հայրիկին: Ի՞նչ աներ խեղճ աղջիկը:

Հարց երրորդ- Քայլում են երկու մարդ: Այդ մարդկանցից մեկը մյուսի որդու հայրն է: Կարո՞ղ է այրդյոք նման բան լինել:

Հարց չորրոդ- Վարագույրների խանութում բոլո՜ր վարագույրները դասավորված են: Ծաղկավորները դրված են մի անկյունում, հարթ վարագույրները՝ մյուսում, փոքրիկները՝ մեկ այլ վայրում, իսկ մեծերը՝ մեկ ուրիշ:  Բայց կա երկու վարագույր, որ ծաղկավոր են և դրված չեն ծաղկավոր վարագույրների բաժնում: Տեսնես ինչու՞:

Հարց հինգերորդ- Ինչպե՞ս գտնել անցած տարվա ձյուն:

Հարց վեցերորդ- Այս նկարն իրական է, առանց որևէ մշակման: Կարո՞ղ ես ասել՝ այդ ի՞նչ սպիտակ կետեր են ուղտերի տակ:

IQ թեստ

Ահա և վերջ: Դե՞,  դու և տրամաբանությունդ պատրա՞ստ եք իմանալ պատասխանները: Լավ, ինչպես կուզեք…

Պատասխան առաջին- Տղան լոլիկը նետել էր վերև և բռնել:

Պատասխան երկրորդ- Բայց չէ՞ որ աղջիկը որբ էր:

Պատասխան երրորդ- Իհարկե, կարող է, որովհետև քայլողներն ամուսիններ էին՝ մեկը տղայի մայրն էր, մյուսը հայրը:

Պատասխան չորրորդ- Որովհետև այդ վարագույրները հենց խանութի պատուհաններին էին կախված:

Պատասխան հինգերորդ- Այդպիսի բան կարող է լինել միայն հունվարի մեկին:

Պատասխան վեցերորդ- Պատկերացնու՞մ ես այդ սպիտակ կետերը հենց ուղտերն են, իսկ սևերը՝ նրանց ստվերները:

Ճիշտ է, մենք արդեն ավարտեցիք մեր IQ թեստը, բայց համոզիր տրամաբանությանդ այլևս չքնել, լա՞վ: Նա քեզ պետք կգա ամենատարբեր իրավիճակներում…

Անի Ավագյան


Like it? Share with your friends!

1 share

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։