ՍՈՎՈՐՈՒՄ ԵՆՔ ԱՅԲՈՒԲԵՆ – ՄԱՍ 1-ԻՆ


Ինչպես բոլորս գիտենք, Mocak.am մանկական կայքը նախատեսված է 1-111 տարեկան բոլոր երեխաների համար: Մեր ամենափոքրիկ ընթերցողներն էլ են շա՜տ ուզում մեզ հետ հավասար պատրաստել համեղ կերակուրներ, իմանալ ամենատարբեր իրերի պատմություններն ու հորինել սեփական հեքիաթները, միայն թե նրանք դեռ տառերը չեն ճանաչում:

Բայց ոչինչ տխրելու կարիք հաստատ չկա, որովհետև մեր փոքրիկ ընթերցողներին օգնության եմ շտապում ահա այսպիսի կախարդական հոլովակները, որոնք հաստատ կօգնեն նրանց այբուբեն սովորել և այդ ամենը կանեն անչա՜փ զվարճալի երգերի ու տառ-հերոսների ուղեկցությամբ:

Եվ այսպես, նախ ծանոթանանք մեր այբուբենի Առաջնորդ Ա տառի հետ:

Իսկ հիմա՝ այբուբենի Բանալի Բ տառի հետ:

Եվ, վերջապես, ծանոթանանք մեր այբուբենի Գերազանցիկ Գ տառի հետ:

Դե, մինչև դու այս երեք տառերը սովորես, մենք նորից կհանդիպենք, չէ՞ որ դեռ 36 տառ էլ քեզ է սպասում:

Մեկնաբանություններ

ՍՈՎՈՐՈՒՄ ԵՆՔ ԱՅԲՈՒԲԵՆ – ՄԱՍ 1-ԻՆ