ՄՈՒԼՏՖԻԼՄ «ԹՂԹԵ ՍԻՐԱՎԵՊ»


Ահա Walt Disney Animation Studios-ի ստեղծած ևս մեկ հիանալի մուլտֆիլմ, որն ուղղակի փայլում է լավատեսությամբ ու լի՜քը դրական էմոցիաներով: Հենց սկզբից զարմանալի է, թե ինչու է մուլտֆիլմը սև ու սպիտակ, բայց հետո ամեն ինչ տեղն է ընկնում ու ոչ մի ուրիշ գույնի կարիք էլ չի զգացվում:

Այս պատմությունը տեղի է ունենում 20-րդ դարում ԱՄՆ-ում: Մի երիտասարդ կանգնած է կայարանում և սպասում է գնացքին, բայց գնացքի փոխարեն նրան է մոտենում մի գեղեցկուհի: Սակայն աղջիկը անհետանում է այնքան արագ, որքան արագ և հայտնվել էր:

Շու՛տ դիտենք մուլտֆիլմը և տեսնենք՝ արդյոք նրանք կհանդիպեն երկրորդ անգամ: Ձեռքի հետ էլ կիմանանք, թե ինչու է մուլտֆիլմը կոչվում «Թղթե սիրավեպ»…

Մեկնաբանություններ

ՄՈՒԼՏՖԻԼՄ «ԹՂԹԵ ՍԻՐԱՎԵՊ»