ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ՖՈԿՈՒՍՆԵՐ


9 shares

Արդեն հասցրել ենք մեր մեջ բացահայտել նաև աճպարարի տաղանդը: Դե իսկ քանի որ այն բացահայտվել է, պետք է ավելի հետևողական լինենք: Մի փոքր ներքևում մեզ սպասում են մաթեմատիկական ֆոկուսներ կոչվող զարմանալի երևույթները: Որեմն անցնենք գործի՝ չմոռանալով դեմքի շա՜տ լուրջ արտահայտության մասին:

Ֆոկուս 1: Ընկերներիդ ասա, որ դու կարող ես հաշվել ցանկացած ինը թվի գումար՝ առանց իմանալու, թե ինչ թվեր են դրանք:  Դրա համար ընկերներդ քեզնից թաքուն պետք է օրացույցի վրա նշեն ինը թիվ այնպես, որ քառակուսի ստացվի (ինչպես նկարում է):

Մաթեմատիկական ֆոկուսներ

Հետո նա պետք է քեզ ասեն այդ քառակուսու ամենափոքր թիվը (նկարի մեջ, օրինակ ամենափոքրը 3 թիվն է):

Իսկ դու մի քանի վայրկյան մտածելուց հետո կպատասխանես:

Y9logo

Գաղտնիքը հետևյալն է. ընկերներիդ ասած թվին պետք է գումարես 8, իսկ արդյունքը բազմապատկես 9-ով: Օրինակ՝ նկարի մեջ ամենափոքր թիվը 3-ն է, ուրեմն՝ 3 + 8 = 11 , 11 х 9 = 99:  Վստահ կարող ես ասել, որ պատասխանն 99-ն է:

Ընկերներդ քեզ ստուգելուց հետո անպայման կզարմանան: Միայն թե այս ֆոկուսի համար պետք է բազմապատկման աղյուսակը կրկնես…

Ֆոկուս 2: Իսկ այս ֆոկուսի օգնությամբ դու կարող ես միանգամից իմանալ, թե քանի եղբայր և քույր ունի քո ընկերը՝ առանց նրան այդ մասին հարցնելու: Բայց նա պետք է քեզ մի փոքր օգնի:

1. Ասա նրան, որ եղբայրների քանակին գումարի 3: (օր.՝ ես ունեմ մեկ եղբայր. 1+3)
2. Ստացված թիվը բազմապատկի 5-ով, գումարի 20, արդյունքը բազմապատկի 2-ով:(4 x 5 + 20 x 2 =80)
3. Այս ամենին պետք է գումարել քույրիկների քանակը և 5: (ես, օրինակ քույրիկ չունեմ՝ 80 + 0 + 5=85)

Երբ ընկերդ հաշվի, վերջացնի, թող քեզ ասի՝ ինչ թիվ է ստացել, որից հետո դու կանցնես գործի: Ընկերոջդ ասած թվից պարզապես պետք է հանես 75:(85-75=10) Կստացվի երկնիշ ինչ-որ թիվ. առաջինը եղբայրների քանակն է, իսկ երկրորդը՝ քույրիկների: Բայց կարող է ստացվել նաև միանիշ թիվ, դա նշանակում է, որ ընկերդ եղբայր չունի:

Ահա մեր ֆոկուսների շարքը համալրվեց ևս երկուսով և մենք երկու անգամ էլ համոզվեցինք, թե իրականում ամեն ին որքա՜ն հեշտ ու պարզ է…

Անի Ավագյան


Like it? Share with your friends!

9 shares

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։