facebook

ԻՆՉՊԵ՞Ս ՈԶՆԻ ՆԿԱՐԵԼ


Ամենատարօրինակ այս կենդանիների հետ ծանոթանալուց հետո մեզ մնում է կարողանալ նաև նրանց նկարել: Եվ այսպես, ինչպե՞ս ոզնի նկարել. ընդամենը չորս քայլ և խոստանում եմ, գեղեցիկ ոզնին կլինի քո թղթի վրա:

Քայլ 1- Շագանակագույն մատիտով պետք է ձվաձև շրջանակ նկարենք, որի հենց դիմացից՝ մի փոքրիկ եռանկյունի:

Ինչպե՞ս ոզնի նկարել

Քայլ 2- Այս քայլով շրջանակի մեջ պետք է նկարենք մի փոքրիկ կլոր՝ իբրև ականջ, և երկու շրջանակ՝ իբրև ոզնու ոտքեր:

Քայլ 3- Մեծ ձվաձևի և եռանկյան մեջտեղի գիծը կհեռացնենք ռետինի օգնությամբ, ականջի ձևը մի փոքր կփոխենք (տե՛ս նկար 3)  և շագանակագույն մատիտով կներկենք ամբողջ ոզնուն:

Քայլ 4- Սա ամենաերկար քայլն է, բայց միևնույն է, հեշտ է: Սև մատիտով պետք է նկարենք ոզնուկի աչուկը, հոնքը, բեղիկները, քիթն ու շրթունքը, ընդգծենք ոտքերը և, իհարկե,  նկարենք լի՜քը-լի՜քը փշեր: Կարմիր մատիտն էլ մեզ կարող է օգնել մեր գեղեցիկ ոզնուկի այտը նկարելու համար:

Ահա մեր սենյակներում ևս մեկ բնակիչ ու լավ ընկեր ավելացավ…

Անի Ավագյան

Մեկնաբանություններ

ԻՆՉՊԵ՞Ս ՈԶՆԻ ՆԿԱՐԵԼ