ՀԱՄՈ՜Վ ՈԶՆԻ


ոզնի

Ամեն միրգ էլ իր ժամանակն ունի և հիմա՝ այս եղանակին, մրգերի շարքում բարձր տեղ են զբաղեցրնում տանձն ու խաղողը… Իսկ ոզնիներն էլ դեռ քնած են… Դու՞ էլ ես կարծում, որ համո՜վ ոզնի պատրատելու հարմար ժամանակ է: Դե ուրեմն առանց աղմուկի սկսենք, քանի չենք արթնացրել նրանց:

Ի՞նչ է անհրաժեշտ

Տանձ

Խաղող

Փայտիկ

Ձիթապտղի հատիկ

Քիչ էր մնում մոռանայի, մեկ էլ լա՜յն ժպիտ:

Համո՜վ ոզնի

Ինչպե՞ս պատրաստել

1.Տանձը պետք է կեղևազրկենք, բայց ոչ ամբողջությամբ: Նրա ներքևի կլորիկ մասը կթողնենք ինչպես որ կա:

Համո՜վ ոզնի

2.Փայտիկների վրա խաղողներ կանցկացնենք:

Համո՜վ ոզնի

3.Եվ փայտիկները կմտցնենք տանձի չկեղևազրկած մասի վրա:

Համո՜վ ոզնի

4. Ձիթապտղի հատիկը կանցկացնենք տանձի պոչի վրա (եթե տանձը պոչիկ չունի, դրան կարող է փոխարինել փայտիկը): Սա կլինի ոզնուկի քիթը:

Համո՜վ ոզնի

5. Ձիթապտղի հատիկից կպատրաստենք նաև փոքրիկ աչուկներ:

Վե՜րջ, այսքան արագ  ու գեղեցիկ դեռ ոչ ոք ոզնի չէր ստեղծել… Բարի՜ ախորժակ:

Անի Ավագյան

 


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։