ՄՈՒԼՏՖԻԼՄ «ՏՐՅԱՄ՝ ԲԱՐԵՎ ՁԵԶ»

Ուղղակի հրաշալի է ապրել մի երկրում, որը դու ինքդ ես հորինել: Այնտեղ հաստատ ոչ ոք ոչ ոքի չի նեղացնի, բոլորը կսիրեն իրար, իսկ բոլոր օրերը կլինեն հրաշքներով լի ու արևաշատ: «Տրյամ՝ Բարև Ձեզ» մուլտֆիլմում այդպիսի մի երկիր է հորինում Արջուկը և կոչում է  այն Տիլիմիլիդրիամդիա: Պատմում է այդ մասին իր ընկեր Ոզնուկին: Պարզվում է՝ այդ հորինված երկրում գլխիվայր են քայլում, իսկ «Բարև Ձեզ»-ի փոխարեն ասում են «Տրյամ»:  Դե կարծում եմ՝ զարմանալու ոչինչ էլ չկա. բնական է, որ այսպիսի տարօրինակ անունով երկրում այսպիսի տարօրինակ օրենքներ կան:

Այս ամբողջ պատմությունը կատարվում է հենց իրենց երրորդ ընկերոջ՝ Նապաստակի ծննդյան օրը: Իսկ ծննդյան օրերին, ինչպես գիտենք,  միշտ-միշտ հրաշքներ են տեղի ունենում: Ահա ինչ-որ հրաշքով էլ երիցուկները դառնում են պարաշյուտներ, խատուտիկները՝ փուչիկներ, իսկ ամպերը՝  սպիտակ ձիուկներ, որոնց վրայով էլ մեր երեք հերոսները թռչում են վերև՝ երգելով իրենց շա՜տ հայտնի ու շա՜տ բարի երգը:

Շտապենք դիտել, որովհետև, համոզված եմ, մեր մուլտադարանում կավելանա ևս մեկ շա՜տ սիրելի մուլտֆիլմ:

Ավելի շատ մուլտֆիլմեր կարող ես դիտել այստեղ:

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

2 մեկնաբանություն

Մեկնաբանել

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվի