ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ

Զվարճալի, զարմանալի և իրական փաստերը քեզ են սպասում մի փոքր ներքևում: Շտապի՛ր և կիմանաս լի՜քը հետաքրքիր փաստեր մեր և բնության մասին:

1. Քնելու համար մարդուն միջինում անհրաժեշտ է 7 րոպե:

2.Մուսուլմանական երկրներում տարեդարձներ չեն նշում: Միայն մինչև երեք տարեկան փոքրիկների համար կազմակերպում են հենց իրենց նման փոքրիկ խնջույքներ:

3.Քամելիոնի լեզուն իր մարմնից երկար է, պատկերացնու՞մ ես:

4.Աշխարհի բոլոր մարդիկ վարակվում են հորանջելուց: Գիտնականներն ասում են, որ բավական է հորանջելու մասին կարդալ, և մարդը սկսում է հորանջել: Եվ գիտնականները շա՜տ ճիշտ են. իմ փորձից եմ ասում:

5. Մրջյունները երբեք-երբեք չեն քնում: Իզուր չէ, որ նրանք համարվում են աշխատասիրության խորհրդանիշ:

6.Պարզվում է անգլերեն լեզուն շատ աղքատիկ է: Եվ այս փաստից ամենաշատը տուժում են բանաստեղծները, որովհետև անգլերենում ոչ մի բառ չի հանգավորվում “month” (ամից), “orange” (նարինջ, նարնջագույն), “silver” (արծաթ, արծաթագույն), և “purple” (մանուշակագույն) բառերի հետ:

7. Եղջերուները շա՜տ են սիրում բանան ուտել:

8.Փորձերը ցույց են տվել, որ կատուները յոթերորդ հարկից ընկնելուց 30%-ով ավելի քիչ շանս ունեն ողջ մնալու, քան քսաներորդ հարկից ընկնելուց: Սա բացատրվում է նրանով, որ կատուները պետք է հասցնեն թռչել:

9. Ոստրեի աչքն իր ուղեղից մեծ է:

10. «Մայր» բառը աշխարհի գրեթե բոլոր լեզուներում, չգիտես ինչու, միանման է հնչում. ռուսերենում՝ «мать», անգլերենում՝ «mother», ֆրանսերենում՝ «mère», գերմաներենում՝ «Mutter», իսպաներենում՝  «madre»: Եվ հետաքրքիր է, որ մեր հարևան վրացիները «մամա» բառը օգտագործում են իր «հականիշով»՝ ասելով «պապա»:

Անի Ավագյան

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

11 մեկնաբանություն

Մեկնաբանել

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվի