facebook

ԱՍԱՑՎԱԾՔՆԵՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ


Ասացվածքները փոխաբերական դատողություններ են, որոնք արտահայտված են կյանքից ու բնությունից վերցված օրինակներով ու պատկերներով: Նրանց բնորոշ են դիպուկությունը, պատկերավորությունը և քիչ բառերով խորը բովանդակություն հաղորդելու հատկությունը: Ահա կենդանիների մասին լի՜քը ասացվածքներ, որոնք քեզ են սպասում մի փոքր ներքևում :
1. Շան հետ ընկերացի՛ր, փայտը ձեռքիցդ մի՛ գցիր:

2. Ուղտին ասացին՝վիզդ ծուռ է, ասաց՝ ո՞ր տեղս է ուղիդ, որ վիզս ուղիղ լինի։

3. Ուղտը մոտիկ է արածում, համա հեռու է տեսնում:

4. Շնից մազ պոկելն էլ է օգուտ:

5. Խելոք գառը յոթ մոր կաթ է ուտում:

6.  Ձախորդին կարիճը ուղտի վրա էլ կկծի:

7. Եզը մինչև որ ուղտի չափ լինի, ուղտը սարի չափ կլինի:

8. Եթե Աստված ուղտին թևեր տար, բոլոր տանիքները կփլվեին:

9. Էշը էշ է, բայց քարավանի առաջին է գնում:

10. Էշի բեռը ինչքան ծանր լինի, այնքան արագ կգնա:

11. Երկու դռան շունը սոված կմնա:

12. Եթե երկու շուն իրար ընկան, թաղում կատու չի մնա:

13. Քեզանից լավ թռչողի մոտ ձկնիկ մի՛ ձևացիր:

14. Մկան պատմածով կատու չեն նկարի:

15. Լուն ուղտ մի՛ սարքիր:

16. Լավ ձիու գարին են ավելացնում, վատինը ՝ թակը:

17.Մինչև առուն ջուր գա, գորտի աչքը դուրս կգա:

18. Ձուկն առանց փուշ չի լինի:

19. Գայլը թողածի համար է ափոսում, հովիվը՝ տարածի:

20.Ուղտն ուղտի մոտ է գնում, աղվեսն՝ աղվեսի:

21. Ավելի լավ է առյուծն ինձ քրքրի, քան աղվեսը խաբի։

22. Բուն էլ է մտածում, որ իր ձագերը գեղեցիկ են։

23. Դաշտի գառը սարի ոչխարից լավ է։

24. Եզներն են քաշում, սայլն է ճռռում։

25. Խորամանկ աղվեսին պոչն է դավաճանում։

26.Մուկը ծակը չէր մտնում, շաղգամն էլ պոչից կախեցին։

27. Ոզնին իր ձագերին բամբակ է անվանում։

28. Պարտքը ուղտի ձագ է, ինչքան գնա կմեծանա:

29. Ուղտը ինչքան չլինի, նրա կաշին առնվազն երկու էշի բեռ է:

30. Ավելի շուտ ուղտը կանցնի ասեղի անցքով, քան հարուստը կհրաժարվի իր հարստությունից:

Մեկնաբանություններ

ԱՍԱՑՎԱԾՔՆԵՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ

log in

reset password

Back to
log in