ԱՅՍՕՐ ԳԻՐՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՕՐ Է


Գիրք նվիրելու օր

Գրքերը մտքերի նավեր են՝ ժամանակի ալիքներով թափառող և իրենց թանկարժեք բեռը սերնդից սերունդ զգուշորեն տեղափոխող:

Ֆրենսիս Բեկոն

Գիրք նվիրելու օր

Այսօր՝ փետրվարի 19-ին, ամբողջ Հայաստանը տոնում է գիրք նվիրելու օրը: Այս օգտակար տոնը լայն տարածում է գտել Գրողների միության նախագահ Լևոն Անանյանի շնորհիվ: Հենց նա 2008 թվականին առաջարկեց օրացույցում ավելացնել այս տոնը: Իսկ ինչու՞ ընտրվեց հենց այս օրը: Ա՛յ եթե դու հիշես, թե այսօր հայ մեծագույն գրողներից ում ծննդյան օրն է, ինքդ էլ կհասկանաս… Դե իհարկե, տոնի օրը կապվում է Հովհաննես Թումանյանի հետ, ով ահռելի դեր է ունեցել հայ գրականության զարգացման հարցում:

Մի քանի տարի առաջ գիրքը գրեթե բոլորի ցանկալի նվերն էր: Եվ շնորհիվ այս տոնի այդ գեղեցիկ սովորությունը կվերականգնվի ու մենք ևս մեկ առիթ կունենանք գիրք նվիրելու և նվեր ստանալու: Օրը բարենպաստ է, իհարկե, նաև գրքեր ընթերցելու համար:

Այսօր Հայաստանի բոլոր անկյուններում բազում միջոցառումներ են տեղի ունենալու՝ կապված այս տոնի և, առհասարակ, գրքի հետ: Ուրեմն շնորհավորում եմ գիրք նվիրելու օրվա կապակցությամբ, նվիրում Հովհաննես Թումանյանի Գիքորը գիրքը և մաղթում բարի ու գրքաշատ օր…

Անի ավագյան

 

Մեկնաբանություններ

ԱՅՍՕՐ ԳԻՐՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՕՐ Է

log in

reset password

Back to
log in