ՓԵՏՐՎԱՐԻ 21-Ը՝ ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՎԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ


Մայրենի լեզվի միջազգային օրը

Մայրենի լեզվի բառերը մենք զգում ենք, ապրում, իսկ օտար լեզվինը՝ սովորում, հասկանում, հիշում…

Ավետիք Իսահակյան

1999 թվականի նոյեմբերի 17-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն որոշում ընդունեց ստեղծել մայրենի լեզվի միջազգային օր: Իսկ 2000 թվականի փետրվարի 21-ից ամբողջ աշխարհը սկսեց տոնել իր մայրենի լեզվի միջազգային օրը: Երևի ոգևորված այս տոնի ստեղծմամբ՝ ամբողջ 2008 թվականն էլ հայտարարեցին մայրենի լեզվի տարի: Լեզվին նվիրված այսքան տոների նպատակը մեկն է՝ պահպանել դրանք և գիտակցել դրանց կարևորությունը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի  գնահատմամբ աշխարհի շուրջ 6000 լեզուների ուղիղ կեսը մոտակա ժամանակներս կարող է կորցնել իր վերջին կրողներին, ինչը շատ մտահոգիչ է:

Լեզուն համարվում է բոլոր-բոլոր ազգերի կարևորագույն այն «գործիքը», որով սերունդները պահպանում են իրենց ազգությունը: Օրինակ՝ եթե չլիներ հայոց լեզուն՝ մեր մայրենի լեզուն, մենք շա՜տ վաղուց կորցրած կլինեինք մեր ազգային դիմագիծը: Ուրեմն այսօր նաև պետք է հիշենք Մեսրոպ Մաշտոցին և իր կատարած ահռելի դերը Հայաստանի ու հայերի համար:

Բայց ամենակարևորը՝ մեզնից յուրաքանչյուրն իր հերթին պետք է փորձի պահպանել հայոց լեզուն: Ինչպե՞ս. ուղղակի գեղեցիկ խոսելով՝ առանց ժարգոնային, տգեղ կամ էլ օտար լեզուներից բառեր մեջբերելու:

Անի Ավագյան

Մեկնաբանություններ

ՓԵՏՐՎԱՐԻ 21-Ը՝ ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՎԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ

log in

reset password

Back to
log in