facebook

ԾԱՂԿԵՓՈՒՆՋ ՄԱՅՐԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ


Ծաղկեփունջ մայրիկի համար

Մարտի ութն արդեն ուր որ է կհասնի մեզ, իսկ մենք դեռ ոչինչ չենք արել… Դե ուրեմն առանց ավելորդ խոսակցությունների ու շաղակրատության միասին խելք խելքի տանք և մեր իսկ ձեռքերով պատրաստենք ծաղկեփունջ մայրիկի համար:

Ծաղկեփունջ մայրիկի համար

Մեզ անհրաժեշտ են՝

Սովորական սպիտակ թուղթ

Մի քանի գույնի ներկ

Վրձին

Եվ ձեռքեր… Բայց ինչու՞ ես ծիծաղում. այս անգամ մեր ձեռքերը գլխավոր դերում են լինելու, ինքդ կհամոզվես:

Ինչպե՞ս պատրաստել՝

Մենք մեր ձեռքերն ամբողջությամբ պետք է թաթախենք ներկով և հետք թողնենք թղթի վրա:

Առաջին հետքը կթողնենք թղթի հենց մեջտեղում:

Հետո մեր ձեռքը կպատենք մյուս գույնի ներկով և այս անգամ հետք կթողնենք թղթի ձախ կողմում:

Այսպես ևս երկու անգամ՝ միայն թե տարբեր գույներով ու տարբեր վայրերում:

Հիմա շտապենք լոգարան և տաք ջրով արագ-արագ հեռացնենք ներկը մեր ձեռքերից, քանի մայրիկը ոչինչ գլխի չի ընկել:

Ծաղկեփունջ մայրիկի համար

Այս պահին մեզ օգնության կշտապի վրձինը: Սիրելի՛ վրձին, ներկվի’ր կանաչ գույնով և շտապի’ր մեզ մոտ:

Կանաչ գույնով կնկարենք ծաղիկների ցողունները, որոնք երեքն են: Եվ հետքերի այն մասերում, որոնք լավ չեն ներկվել, կնկարենք փոքրիկ սրտիկներ:

Կապույտ գույնով էլ կկապենք ծաղկեփունջը պինդ ու գեղեցիկ ժապավենով:

Հմմմ, երբ քիչ ենք խոսում, գործն իսկապես ինքն իրեն առաջ է գնում: Միայն թե չմոռանաս նաև թղթի որևէ անկյունում շնորհավորել ու գրել, թե ինչքա՜ն շատ ես սիրում մայրիկիդ…

Անի Ավագյան

Մեկնաբանություններ

ԾԱՂԿԵՓՈՒՆՋ ՄԱՅՐԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ