ԾԱՂԿԵՓՈՒՆՋ ՝ ՄԵՐ ՁԵՌՔԵՐՈՎ


ծաղկեփունջ

Ահա մենք նորից հանդիպեցինք և նորից հետաքրքիր գաղափարներով: Այս անգամ կպատրաստենք ծաղկեփունջ և, իհարկե, չենք դավաճանի մեր սկզբունքներին ու ամեն ինչ կանենք սեփական ձեռքերով:

ծաղկեփունջԱնհրաժեշտ իրեր՝

Անձեռոցիկի դատարկ տուփ՝ ցանկացած չափի
Սպունգ
Գունավոր թուղթ
Կարմիր և կանաչ պլաստիրին
Ժապավեն և երկար փայտիկներ

Պատրասում ենք այսպես՝

1. Կարմիր պլաստիրինը ձեռքի ճկուն շարժումներով ահա այսպես կերկարացնենք:

Ծաղիկներ՝ մեր ձեռքերով

2. Իսկ հիմա այս երկար պլաստիրինը կոլորենք և կանցկացնենք փայտիկի ծայրին:

Ծաղիկներ՝ մեր ձեռքերով

3. Երրորդ քայլով կպատրաստենք տերև: Հիմա ձեռքդ վերցրու կանաչ պլաստիրինը և փորձիր ստանալ ահա այսպիսի տերև, որը ևս կանցկացնենք փայտիկի վրա:

Ծաղիկներ՝ մեր ձեռքերով

4. Պլաստիրինները կարող ենք մի կողմ դնել և անցնել «ծաղկամանին»: Անձեռոցիկի տուփի վերևի հատվածը պետք է կտրել: Վրան սոսնձել այն գունավոր թուղթը և մեջը դնել սպունգ:

Ծաղիկներ՝ մեր ձեռքերով

5. Մնաց վերջին և շատ հեշտ քայլը: Ընդամենը կվերցնենք մեր ծաղիկներն ու տերևները և կտեղավորենք ծաղկամանի մեջ՝ խրելով սպունգի մեջ: Ժապավենն էլ, որտեղ հարմար գտնենք, կարող ենք կապել, միևնուն է, նրանք ամեն տեղ գեղեցիկ են:

Ծաղիկներ՝ մեր ձեռքերով

Գիտեմ՝ որքան դժվար է, բայց ոչ մի դեպքում, խոստացի՛ր, որ ոչ մի դեպքում մայրիկին դեռ ցույց չես տա… Միայն մարտի ութին, լա՞վ: Դե շտապ թաքցրու…

Անի Ավագյան

Մեկնաբանություններ

ԾԱՂԿԵՓՈՒՆՋ ՝ ՄԵՐ ՁԵՌՔԵՐՈՎ

log in

reset password

Back to
log in