facebook

N1 ԲՈՒՏԵՐԲՐՈԴ


բուտերբրոդ

Եվ այսպես, ահա առաջին բաղադրատոմսը: բուտերբրոդ 

Դու արդեն հասցրել ես կարդալ «Փոքրիկ իշխանի» հեքիաթը, չէ՞:  Իսկ մուլտֆիլմը դիտե՞լ: Շատ լավ, դե ուրեմն, արի պատրաստենք հեքիաթի հերոսներից մեկին: Օձին դու գուցե այնքան էլ չսիրեցիր, բայց «նրանից» շատ համեղ բուտերբրոդ է ստացվում: Իհարկե բուտերբրոդը նրանով չենք պատրաստելու, այլ այս բաղադրիչներով: Դե գրի առ.

Բաղադրատոմս

  1. Հացի բոքոն
  2. Վարունգ
  3. Երշիկի մի շերտիկ
  4. Հազարի տերև
  5. Քաղցր կարմիր պղպեղի մի փոքրիկ կտոր
  6. Լոլիկ
  7. Կանաչ զեյթուն
  8. Մայոնեզ կամ ձեթ
  9. Փոքրիկ ծղոտներ կամ կանաչու կոթիկներ

բուտերբրոդ

Ինչպես ենք պատրաստում

Բոքոնը բաժանիր երկու մասի (եթե այն դեռ բաժանված չէ): Եվ վերին շերտն էլ բաժանիր այնպիսի մասերի, ինչպես պատկերված է նկարում:

Մեջտեղի կտորը սուր ծայրով ուղղիր վերև և երկու կոթիկներն ամրացրու նրա վրա, դրանք մեր օձի ատամներն են:

Իսկ հիմա ամենադժվարը, փորձիր վարունգից պատրաստել այ այսպիսի պարույր:

Հացի ներքևի շերտի վրա դիր հազարի տերևը, ապա վարունգի ծայրին մայոնեզ քսիր և դիր հազարի վրա, իսկ հետո նրանց ծածկիր երշիկի շերտով (տես՝ ինչպես նկարում):

Կարմիր պղպեղից կտրիր օձի երկար լեզուն, ծայրն էլ չմոռանաս բաժանել երկու մասի: Եթե պղպղեղ չկա, կարող ես փոխարիել գազարով կամ լոլիկով:

Իսկ հիմա արդեն տեղադրիր հացի վերին շերտերը՝ երկու փոքրիկ կտորները և երրորդ՝ երկար կտորը ատամիկներով:

Կտրիր վարունգի մի շերտիկ, հետո էլ լոլիկը բաժանիր երկու մասի և դիր դրանք իրար վրա: Ապա տեղադրիր օձի գլխին:

Զեյթունի հատիկը բաժանիր երկու մասի: Դրանք օձի աչքերն են: Իսկ դրանց մեջ կարող ես մի քիչ ներկել սև պղպղեղի օգնությամբ:

Դե իսկ հիմա տեղադրիր աչքերը գլխի վրա:

Ահա և մեր առաջին բուտերբրոդը պատրաստ է: Բարի ախորժակ…

Մեկնաբանություններ

N1 ԲՈՒՏԵՐԲՐՈԴ