Ես քեզ բավական երկար ժամանակ էի տվել մեր այբուբենի առաջին երեք տառը սովորելու համար: Եվ համոզված եմ, որ հիմա արդեն դու կարողանում ես գեղեցիկ գրել ու ճանաչել տառերը: Գիտես չէ՞, որ ամեն ինչ հենց այբուբենից է սկսվում: Եվ եթե հանկարծ այբուբեն չիմանաս, չես կարող դառնալ ո՛չ ուսուցիչ, ո՛չ երգչուհի, ո՛չ էլ, որ ամենակարևորն է, նախագահ: Դե ուրեմն այս ամենն իմանալով, շարունակում ենք սովորել հայոց այբուբենի մյուս տառերը:

Եթե դու  ուզում ես դերասան դառնալ, ուրեմն հիմա հատկապես ուշադի’ր եղիր: Սովորում ենք «Դ» տառը:

Լավ, հերթը մեր այբուբենի ԵՂԲԱՅՐ «Ե» տառինն է:

Իսկ վերջում հանձնարարությունը մի փոքր բարդացնում եմ և հանձնարարում սովորել միանգամից երկու տառ՝ «Զ» և «Ց»: Ուշադիր հետևի’ր և տե’ս՝ այս երկու տառերով սկսվող ինչ հետաքրքիր բառեր կան հայերենում:


Հանկարծ չտրտնջաս և կանես իմ բոլոր հանձնարարությունները, լա՞վ: Իսկ եթե հարցեր ունենաս, անպայման դիմի’ր ինձ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

9 + 4 =