ԻՆՉՊԵ՞Ս ԳՐԵԼ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ ՄԱՅՐԻԿԻ ՄԱՍԻՆ

Հետաքրքիր է՝ եթե հետազոտություն անցկացնեինք, աշխարհում ո՞ր բառը կճանաչվեր ամենահաճախ օգտագործվողը… Նույնիսկ չմտածեցիր էլ, չէ՞: Ես նույնպես: Համոզված եմ, որ այդ բառը կլիներ «մայրիկ»-ը: Եվ եթե նույնիսկ դա այդպես չէ, կարևոր չէ: Որովհետև մեկ է, մենք այսօր պետք է բանաստեղծություն գրենք հենց այդ բառով կոչվող աշխարհում մեզ համար ամենաթանկ մարդու մասին, բանաստեղծություն մայրիկի մասին:

Այո՛, այո՛, բանաստեղծություն և դեմքդ ծամածռելու կարիք չկա: Հենց հիմա վերցրու մի ռետին և ջնջիր բոլոր դժգոհություններդ, կասկածանքներդ և «չեմ կարող»-ներդ, միայն թե զգույշ, ժպիտդ չջնջես:

Իրականում ոչ մի դժվար բան չկա: Կարևորը ցանկությունն է, ինչը, համոզված եմ, որ երկուսս էլ ունենք: Դե ուրեմն մի կողմ դիր ռետինը և վերցրու թուղթ ու գրիչ. ահա՛ այն ամենն, ինչ անհրաժեշտ է բանաստեղծություն գրելու համար:  Իսկ հիմա ուշադիր հետևիր այս խորհուրդներին.

– Բանաստեղծության չափը կարող ես ինքդ որոշել: Այն կարող է լինել նույնիսկ քառատող: Բայց հիշի՛ր, բանաստեղծության ամենակարևոր նախապայմանը. այն պետք է հանգեր ունենա: Համեմատենք՝

Գեղեցիկ ես ու բարի,

Հեքիաթային մի փերի:

Սրանք հանգավորված տողեր էին, իսկ ահա ներքևում նույն բառերն են, բայց հանգ չկա:

Բարի ու գեղեցիկ ես,

Հեքիաթային մի փերի:

Եվ ո՞րն է, ըստ քեզ, ավելի գեղեցիկ: Դե, իհարկե, հանգավորված տարբերակը:

Ինչպես գրել բանաստեղծություն մայրիկի մասին

– Բանաստեղծությանդ մեջ անպայման պետք է լինեն մայրերին և հատկապես քո մայրիկին բնութագրող բառեր, արտահայտություններ ու երբեմն նաև չափազանցված գովասանքներ՝ սիրելի՛ մայրիկ, աստվածուհի,  ինձ համար մի ողջ աշխարհ, գեղեցկուհի և այլն:

– Այնտեղ պետք է լինեն շնորհակալական խոսքեր, չէ՞ որ այնքան առիթ ունենք մայրիկին շնորհակալություն հայտնելու: Կարող ես գրել ընդամենը «շնորհակալություն որ դու կաս»:

– Շա՜տ համեմատություններ արա: Օրինակ՝ համեմատիր նրան գարնան, արևի, գեղեցիկ ծաղիկների հետ:

– Մայրիկի բնավորությունը նկարագրի՛ր, կարող ես դարձյալ համեմատություններ անել՝ «բարությունդ ծով է անսահման»:

– Նկարագրիր, թե դու ինչքա՜ն շատ ես սիրում նրան և թե նա ինչքան կարևոր է քեզ համար:

– Կարող ես գրել նաև այն մասին, թե երբ մեծանաս, ինչեր ես անելու մայրիկիդ համար:

– Ոչ մի դեպքում կեղծ խոսքեր չգրես, լա՞վ, թե չէ մայրիկն անպայման գլխի կընկնի և այդքան էլ չի հավանի: Ընդհակառակը, գրի՛ր քո բառապաշարով, քո տաքուկ ու անկեղծ խոսքերով:

Հիշի՛ր նաև, որ բանաստեղծությունդ կարող է միանգամից չստացվել: Գուցե մի քանի տող գրելու համար պահանջվի մի ամբողջ ժամ: Այնպես որ, ոչ մի դեպքում չհուսահատվես: Անգամ ամենահայտնի ու սիրված բանաստեղծներից է երկար ժամանակ պահանջվում գեղեցիկ բանաստեղծություն գրելու համար: Կարևորն ահռելի ու հսկայական ցանկությունն է, համբերությունն ի՞նչ է, որ չունենանք…

Հ.Գ. Չմոռանա՛ս նաև մոծաբանություններում գրել քո արդեն պատրաստի ու գեղեցիկ բանաստեղծությունը:

Անի Ավագյան

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

56 մեկնաբանություն

  1. Arayik

    Սուրբ ու բարի իմ մայրիկ,
    Գեղեցիկ ես՝ ինչպես ծաղիկ,
    Քո խորհրդավոր աչքերը
    Փայլում են ինչպես տիեզերքը:
    Սիրում եմ քեզ այնքան շատ,
    Շնորհակա՛լ եմ որ դու կաս:

      1. Տաթևիկ

        Մայր իմ նուշ ու բարի
        Հեքիաթային դու փերի
        Լույս ես վառում դու տան մեջ
        Երգն ես երգում քո բարի

  2. Ani

    Մայր իմ անուշ ու անգին,Քանի անքուն գիշերներ ես Օրորոցիս մոտ նստել,Ինձ սնել ես ,փայփայել ես,Կյանք ես տվել որ ապրեմ;

  3. Mery

    Es nuynpes ampayman kpordzem grel banastextutyunner ev nerkayacnel mocak.am kayq

  4. Sona

    Gexecik es u qnqush,
    Mayr im bari ev anush.
    Varvrun qo achqer@
    Paylum en inchpes astxer@.
    Im kyanqi luys, im arev,
    Qo anunn e Lusine.

  5. Arevik

    Im poqrik luys
    Im kyanqi huys
    Anchap bari
    Achqer hurti
    Im annman
    Sirun mayrik

  6. Լիանա

    Ամպայման կարդացեք օգտակար խորհուրդները այն ողջ կյանքում պետք կգա

  7. Տաթևիկ Իսրայելյան

    Մայր իմ անուշ ու բարի,
    Հեքիաթային դու փերի,
    Լույս ե վառում դու տան մեջ,
    Երգն ես երգում քո բարի:

    Դեկտեմբերի քսանութին, կիրակի:

  8. Ռուզաննա

    Իմ մայրիկ;
    Բարի մայրիկ
    Սիրում եմ քեզ շատ-շատ
    Գիտես դու նման ես վարդի
    Բայց անփուշ վարդի։
    Դու մի աստված ես
    Մի հրեշտակ
    Իմ երկինքը
    Դու փայլում ես ինչպես աստղերը

  9. Mari

    es inqs karoxanumem ashxatel mankakan kayqerum ete ognelu ban lini greq im mailin

  10. Nastya

    Gexecik es u bari,
    Heqiatayin mi peri,
    IM astvacuhi.
    Qez het kianqs kpari,
    Hrashqov li taguhi.
    Shnorakal em ,or du kas
    Du nman es arevi
    Barutyan tsov es ansahman,
    Karevor es indz hamar.
    Kyanqs ktam qez hamar,
    Aynqan shat em qez sirum,
    Du nman es arevi,
    IM sireli du im mayr.

  11. Nastya

    Gexecik es u bari,
    Heqiatayin mi peri,
    Im astvacuhi,
    Qez het kyanqs kpari,
    Hrashqov li taguhi,

    Shnorakal em vor du kas,
    Du nman es arevi
    Barutyan tsov es ansahman,
    Karevor es indz hamar ,
    Kianqs ktam qez hamar,
    Aynqan shat em qez sirum ,
    Du nman es arevi,
    Mayr im anush u angin…

  12. Monika

    Titerneri mej gexecik titer
    Caxikneri mej buravet caxik
    Mexuneri mej janaser mexu
    Mayrikneri mej hogatar mayrik

  13. GOHARIK

    շատ գեղեցիկ բանաստեղծություն էր Areviki բանաստեղծությունը

    1. ANUSHIK

      MAYR@ HAVERJE MAYR@ HASTATUN
      MAYR@ DAVACHAN CHI LINUM KYANQUM
      MAYR@ MIAKNE OV MOTE ASTCHUN
      MOR AMEN AXOTQ ASTVACH E LSUM
      MAYR@ UJEXE MAYR@ DIMACKUN
      MAYR@ IR SIROV SARER E SHRJUM

  14. MARIAM

    SIRTS GEXECIK, SIRTS NRBAGEX
    SIRTS MI MANUK ER AYN JAMANAK,
    ERB HOGIS VARVEC` U SIRTS KANGNEC
    U AYD JAMANAK MI BAN HASKACA
    KAROTEL EM QEZ MAYR IM TANKAGIN
    KAROTOV NSTAC NAYUM NKARIT
    U UZUM PARVEL QEZ U ASEL NORIC.
    MAYR IM TANKAGIN
    UZUM EM NORIC KOXQID LINEL,
    LINEL @NDMISHT U ASEL KRKIN
    SIRUM EM QEZ, MAYR IM TANKAGIN

  15. lilit

    im mayr,im angin
    es qez shat em sirum
    ev lsum em bolorin
    ev parqs vcarum,
    du qnqush es u bari
    du annman hreshtak
    amenqin xorhurd es tali
    lav u vat@ tarberum

  16. Lika

    es cayrakap em grel akrostikos
    Մայր իմ անուշ ու անգին,
    Ամենալավն ու բարին,
    Յասամանի քնքշությամբ,
    Րոպե առ րոպե ծաղկում ես,
    Ինչքան էլ, որ մեծանամ,
    Կկարոտեմ ամպի չափ:

  17. ARPI

    MAYR IM ANUSH
    MAYR IM QNQUSH
    INC HAMAR ASHXARHI
    MI SIRELI ASTVACUHI

    BARUTYUND COV E ANSAHMAN
    NERUMNERI XRATNERI MI ASHXARH
    DU INC HAMAR MI ASHXARH
    IM BARI U IM ANNMAN

  18. Lilia

    ԴՈՒ ՄԵՐ ՏՈՒՆԸ ՓԱՅԼ ԵՍ ԼՑՆՈՒՄ,
    ԺՊԻՏՈՎԴ ՈՒՐԱԽԱՑՆՈՒՄ,
    ՔԵԶՆՈՎ ԵՄ ԵՍ ՀՊԱՐՏԱՆՈՒՄ,
    ՈՒ ՏԵՍՔՈՎԴ ՀԻԱՆՈՒՄ:
    ԿԱՐԾԵՍ ՄԻ ՀՈՒՅՍ ԼԻՆԻ ՏԱՆԸ ,
    ԿԱՐԾԵՍ ՄԻ ԼՈՒՅՍ ԼԻՆԻ ՏԱՆԸ,
    ՔԵԶ ԲԱՐԿԱՑՆՈՒՄ ՆԵՂԱՑՆՈՒՄ ,
    ՄԻԵՎՆՈՒՅՆ Է ՇԱՏ ԵՄ ՍԻՐՈՒՄ:

  19. Lili

    Mayr@ haverj mayr@ hastatun
    Mayr@ davachan chi linum kyanqmum
    Mayrakan sirt@ govelu hamar
    mardkayin mitq@ heriq chi anum

    Mayr@ miakn e vor mot e ascun
    Mor amen axotq astvac e lsum
    lsum e tesnum u mer mayrerin
    champa e talis nranc drextum

  20. Qristine

    Du nman es mi tsaxki
    Vor@ yerbek chi tarami
    Du nman es mi tsovi
    Vor@ yerbek chi camaqi
    Du ayn mardn es im bari
    Ov inz yerbek chi lqi

  21. hripsime

    ԴՈՒ ԳԵՀՈՒԳՈՒ ՊԱՅԾԱՌ ԱՉՔԵՐ
    ԴՈՒ ԿՈՒՅՍ ԲԱՐԻ
    ԴՈՒ ՄԱՅՐԱՑԱՑ ՍՐՊԱԶԱՆ ՍԵՐ
    ԴՈՒ ՄԻ ԵՐԱԶ ԾԱՂԿԱՍՏԱՆԻ
    ԱՇՂԱՐՆԵՐԻՑ ԲՂԱՑ ՀՈՒՅԶԵՌ
    ԴՈՒ ԻՄ ՄԻՅԱԿ ԴՈՒ ԻՄ ՃՐԱԳ
    ԱՊԱԳԱՅԻ
    ԾՆՕՂ ՀԱՎԱՏՔԴ
    ԴՈՒ ՄԻ ԱՍՏՂ ԱՆՇԵՋ ՎԱՐՎՕՂ
    ԴՈՒ ԲԱՐԻ ԼՈՒՅՍ ԼՈՒՅՍԻ ԱՂԲՅՈՒՐ
    ԴՈՒ ՄԻ ԿՈՃՂ ԱՄԵՆ ՀԱՅԻ
    ՈՒ ՎԱՂՈՐԴՅԱՆ ՏԵՐ ԳԱԼԻՔԻ
    ԴՈՒ ՍՏԵՂՑՎԱԾ
    ԴՈՒ ՍՏԵՂՑՈՂ
    ԴՈՒ ՄԻՇՏ ՀՊԱՐՏ
    ՔՕ ԲԱԼԵՔՕՎ
    ԴՈՒ ՀՆԱԶԱՏ
    ԴՈՒ ՀՊԱՏԱԿ
    ՆՐԱՑ ԿԱՄՔԻՆ ՄԱՅՐ ՍՐԱԶԱՆ

  22. Միլենա Ապերյան

    Գեղեցիկ ես ու բարի,
    Հեքիաթային մի փերի,
    Դու իմ Մայրիկ սիրելի:
    Դու իմ անգին զարդն ես
    Իմ ամբողջ կյանքի.
    Դու իմ Մայրիկ սիրելի:
    Շնորհակալ եմ, որ դու կաս,
    Հեքիաթային իմ փերի:♥♥❤

  23. anahit

    Arayik jan shat shnorhakal em vor ognecir qo ays banastextutyamb sharunakir grel aydpes qez mot shat lav e stacvum ev nayev axjikneri mot

  24. nare

    shat lav kayq e, bayc uzum em imanal te inchpes I’m banastextutyunner@
    qcem Dzer kayq

  25. Lika Hovakimyan

    Cka cka ays asxarhum mayrn e miayn ardar kyanqum mayrn e miayn surbn asxrhum mayrn e mayr@ mer met kyanqum incel lini ays asxarhqum tiezerakan mi seres du amboxj mi eutyun qo arcunqi mayrcamaqum mayrcamaqn e qo sirov anverj varvum im hogov lusavor anej

Մեկնաբանել

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվի