ԾԻԾԵՌՆԱԿ, ԹՌԻ՜Ր


Handmade ծիծեռնակ

Դպրոցից տուն վերադառնալիս ճանապարհի եզրին կարող ենք նկատել գարնան ավետաբեր ձնծաղիկներին, իսկ ահա եթե մեր հայացքն ուղղենք ավելի վերև, կնկատենք նաև գարնան մյուս ավետաբերներին՝ ծիծեռնակներին, որոնք իրենց մկրատաձև պոչիկներն ու լայն թևիկներն այս ու այն կողմ շարժելով՝ թռչում են Հայաստանի բոլոր անկյուններ՝ տարածելով պայծառ ու գունավոր, գարնանային տրամադրություն:Handmade ծիծեռնակԲայց գարնանային տրամադրությունը միայն դրսում մեզ բավակա՞ն է: Իհարկե ոչ, մենք ցանկանում ենք այն տարածել նաև մեր բնակարաններում, սենյակներում ու դասարաններում: Դե եթե այդպես է, ուրեմն մի փոքր ժամանակ տրամադրելով՝ կպատրաստենք ծիծեռնակ, որը և գարունը կբերի մեր տան ու դպրոցի դռներից ներս:

Անհրաժեշտ են՝

  • Սև, սպիտակ, կարմիր թղթեր
  • Մկրատ
  • Սոսինձ
  • Դակիչ

Handmade ծիծեռնակ

Ինչպե՞ս պատրաստել՝

-Վերցրու մկրատը և կտրատիր թղթերն ըստ էսքիզի՝ ըտրելով համապատասխան գույնը յուրաքանչյուր մասի համար: Մեզ հարկավոր են կտուց՝ կարմիր թղթից, մռութիկ և փորիկ՝ սպիտակ թղթից, գլուխ, պոչիկ և երկու թևիկ՝ սև թղթից:

-Հիմա մեզ օգնության կշտապի դակիչը: Մկրատաձև պոչիկի վերևի հատվածը ծալիր դեպի ներս և դակիր: Գլխիկը ևս պետք է կլորացնել ու դակել:Handmade ծիծեռնակ

– Փորիկի և մռութիկի համար կտրատած սպիտակ թղթերը սոսնձիր համապատասխանաբար սև պոչիկին և գլխիկին:

-Իսկ հետո ծիծեռնակի պոչիկն ու գլուխը միացրու իրար դակիչի օգնությամբ:

Handmade ծիծեռնակ

-Կտուցն էլ սոսնձիր գլխիկի դիմացի հատվածում:

-Դակիչի օգնությամբ ամրացրու նաև թևիկները:

Handmade ծիծեռնակ

Ահա և ավարտեցինք: Մնում է՝ ծիծեռնակի համար բնակության վայր գտնենք՝ չմոռանալով, իհարկե, որ նա սիրում է բարձրություն…

Handmade ծիծեռնակ

Անի Ավագյան

Մեկնաբանություններ

ԾԻԾԵՌՆԱԿ, ԹՌԻ՜Ր

log in

reset password

Back to
log in