facebook

ԲՈՒՏԵՐԲՐՈԴ ՃՈՒՏԻԿ


ճուտիկ

Սուրբ Զատիկի տոնը մոտենում է… Անպայման պետք է պատրաստվել, այն էլ բարձր տրամադրությամբ և անսպառ երևակայությամբ: Այս տոնի խորհրդանիշերից մեկն էլ ճուտիկն է: Ուրեմն զատկային ճաշացանկի առաջին գրառումը կլինի հենց ճուտիկը՝ միայն թե բուտերբրոդի տեսքով:

Անհրաժեշտ են՝

Կլոր հացի երկու շերտ

Սպանախի տերևներ

Երկու դեղին պանիր

Ձիթապտղի հատիկ

Գազար

Ինչպե՞ս պատրաստել բուտերբրոդ ճուտիկ՝

-Մատուցվող ափսեի ներքևի հատվածում նախ պետք է դնել սպանախի լվացված տերևները:

-Ապա տերևների վերևի հատվածում կողք-կողքի դնել հացի երկու շերտերը:

-Հացի շերտերի վրա պետք է դնել կլոր շերտով կտրած պանիրները:

-Հերթը գազարինն է: Նրանից պետք է ստանալ չորս կլոր շերտ՝ ոտիկների, երկու եռանկյունաձև շերտ՝ կտուցիկների և վեց նեղ ուղղանկյունաձև շերտ՝ փետուրների համար:

-Գազարի շերտերը դնել իրենց տեղերում:

-Իսկ ձիթապտղի հատիկից էլ պետք է կտրել չորս փոքրի՜կ աչուկներ և դնել տեղերում:

Ահա և մեր տրամադրության ու երևակայության առաջին արդյունքը:

Անի Ավագյան

Մեկնաբանություններ

ԲՈՒՏԵՐԲՐՈԴ ՃՈՒՏԻԿ