ՄԱՆԿԱԿԱՆ ՖԻԼՄ – «ՊՈԼԻ»


մանկական ֆիլմ Պոլի

մանկական ֆիլմ ՊոլիԳիտեմ, որ արդեն հասցրել ես մի լավ կարոտել մանկական ֆիլմերի: Դե ուրեմն, ճիշտ ժամանակն է հարմար տեղավորվելու ու կինոդիտում կազմակերպելու համար: Այս անգամ քեզ առաջարկում եմ մի շատ բարի ու հուզիչ ֆիլմ դիտել Պոլի անունով զվարճալի թութակի մասին:

Պոլին, ի տարբերություն այլ թութակների՝ թռչել չգիտի, բայց հրաշալի խոսում է իսկական մարդու պես: Սակայն չաչանակությունները նրան միայն դժբախտություն են բերում: Պոլին որոշում է այլևս երբեք չցուցադրել իր կարողությունները և լուռ փակվում է իր վանդակում:  Բայց բոլորից թաքուն նա ունի մի մե՜ծ երազանք, գտնել այն փոքրիկ աղջկան՝ Մարիին, ով մեծացրել է իրեն: Մարիին գտնելու համար նա վերջապես համարձակություն է գտնում իր մեջ ու որոշում հաղթահարել հազարավոր կիլոմետրեր, քանի որ աղջիկը տեղափոխվել է երկրի մյուս ծայրը: Պոլիի ճանապարհը լի է փորձություններով, բայց նրա կողքին հավատարիմ ընկերներ կան: Թե ինչպես կավարտվի ֆիլմը, չեմ ասի: Իսկ դու շտապիր դիտել այն և չմոռանաս կիսվել քո տպավորություններով:

Մեկնաբանություններ

ՄԱՆԿԱԿԱՆ ՖԻԼՄ – «ՊՈԼԻ»

log in

reset password

Back to
log in