ԵՐԿԱ՜Ր ՍՊԱՍՎԱԾ IQ ԹԵՍՏ 8


4 shares

Նախորդ IQ թեստերով դու մի լավ մարզել ես քո ուղեղը, և այս անգամ ես որոշեցի ավելի բարդ հարցեր գրել քեզ համար: Մի փոքր երկար մտածելուց հետո դու անպայման կգտնես պատասխանները, իսկ եթե չստացվի, ոչինչ, տխրելու և հուսահատվելու կարիք հաստատ չկա, չէ՞ որ դու նոր գիտելիքներ ձեռք կբերես: Եվ այսպես, հավաքի՛ր ուժերդ ու սկսի՛ր, քեզ հաջողություն…

1. Գիտնականները սեղանի ծայրին դրեցին մի փակ տարա, որի գրեթե կեսը սեղանից դուրս էր: Երկար րոպեներ հետո այդ տարան ընկավ ցած: Ինչու՞: Ի՞նչ կար տարայի մեջ:

Տարայի մեջ սառույց էր, որը րոպեներ անց հալչել էր:

2. Ինչը՞ ունի գլուխ, բայց չունի խելք…

Սոխը

3. Սեղանի վրա դրված է երկու կոպեկ, որոնք միասին երեք կոպեկի արժեք ունեն: Բայց կոպեկներից մեկը մեկ կոպեկանոց չէ: Այդ ինչպե՞ս:

Այո՛, մեկը մեկ կոպեկանոց չէ, բաց մjուսը հո՞ մեկ կոպեկանոց է: 🙂

4.Կա երկու քաղաք: Մի ժամանակ այդ քաղաքներից մեկում ապրում էին միայն ճշտախոս մարդիկ, մյուսում՝ միայն ստախոս: Բայց մի օր այդ քաղաքների բնակիչները խառնվեցին: Եվ ստացվեց այնպես, որ երկու քաղաքներում էլ այժմ ապրում են թե՛ ստախոս, թե՛ ճշտախոս մարդիկ: Դու հայտնվել ես այդ քաղաքներից մեկում և մի հարցով պետք է պարզես, թե ո՞ր քաղաքում ես:

Պետք է որևէ մեկին հարցնես. «Դու հենց այս քաղաքու՞մ ես ծնվել»: Եթե հնչի «այո» պատասխանը, կնշանակի, որ դու ճշտախոսների քաղաքում ես, որովհետև թե՛ ճշտախոսը և թե՛ ստախոսն այդպես կպատասխանեն: Եթե հնչի «ոչ» պատասխանը, կնշանակի, որ դու ստախոսների քաղաքում ես, որովհետև նորից թե՛ ճշտախոսը և թե՛ ստախոսն այդպես կպատասխանեն:

5. Քանի՞ աղյուս է պետք տունն ամբողջությամբ պատրաստելու համար:

Մեկ: Վերջին մեկ հատ աղյուսն էլ եթե դնենք, տունն ամբողջությամբ պատրաստ կլինի:


6.Ի՞նչն է միշտ իջնում և երբեք չի բարձրանում:

Ձյունը

7. Ի՞նչ է տալիս հայրը երեխային, որ մայրը չի տալիս և չի կարող տալ:

Դու՞ էլ ինձ պես մտածեցիր ազգանուն: Միանգամից ասեմ, որ սխալ է: Մայրն էլ կարող է ազգանուն տալ երեխային: Ճիշտ պատասխանը՝ հայրանունն է:

8. Երեք ծաղրածու՝ Բիմը, Բամն ու Բոմը դուրս եկան բեմահարթակ կարմիր, կանաչ և կապույտ հագուստներով: Նրանց կոշիկները նույնպես այդ գույներն ունեին: Բիմի հագուստի և կոշիկի գույնը համընկնում էին: Բոմի ո՛չ հագուստը, ո՛չ կոշիկները կարմիր չէին: Բամի կոշիկները կանաչ էին, իսկ հագուստը՝ այլ գույնի: Մի փոքր մտածիր ու ասա, թե ո՛ր ծաղրածուն ո՛ր գույնի հագուստներով ու կոշիկներով էր:

Բիմի հագուստն ու կոշիկները կարմիր էին: Բոմի հագուստը կանաչ էր, կոշիկները՝ կապույտ: Բամի հագուստը ՝ կապույտ, կոշիկները՝ կանաչ:

9.Պատկերացրու, որ դու մի նավակի մեջ զբոսնում ես ծովով: Հանկարծ նավակը շուռ է գալիս, և դու հայտնվում ես ջրի մեջ: Քեզ վրա էլ բոլոր կողմերից հարձակվում են շնաձկները: Ի՞նչ անել:

Պարզապես դադարել պատկերացնել:

Այո՜, արդեն կարող ես դադարել պատկերացնել ու հանգստանալ: Հուսով եմ ուրախացար՝ այս բարդ հարցերին ճիշտ պատասխաններ գտնելով: Իսկ չգտնելով դարձյալ ուրախացար, որովհետև քեզ համար լի՜քը նոր ու հետաքրքիր բան բացահայտեցիր:

Անի Ավագյան


Like it? Share with your friends!

4 shares

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։