Ազնիվ Մոծակի Խոսք

Մեր Մասին | Կանոններ | Հարցեր | Նախագծեր | Խորհուրդներ
Մանկական ժամանցային կայք

ԿԵՆԴԱՆԻ – ՄՐԳԵՐ

Մրգերի օգտակարության մասին հաստատ բոլորս էլ գիտենք: Եվ դառը հաբեր օգտագործելու փոխարեն մենք մեծ սիրով ուտում ենք մրգեր, համե՜ղ մրգեր: Նրանք թարմացնում են մեր օրգանիզմը և լցնում այն լի՜քը էներգիայով: Բայց մրգեր ուտելու համար էլ պետք է տրամադրություն ստեղծել: Այս հարցում դարձյալ մեզ օգնության կշտապի մեր երևակայությունը:

Տարբերակ 1 - Խնձորից՝ բու

Մրգեր-Խնձորը պետք է հենց մեջտեղից կիսել: Մի կեսը շրջած դնել մատուցվող ափսեի մեջ, մյուս կեսը բարակ շերտատել և պատրաստել թևեր:

-Մեկ ուրիշ խնձորով պետք է պատրաստել նաև թռչնի գլխիկն ու սրածայր ականջները:

-Մեկ հատ աղի ձողիկն էլ կվերածվի ծառի ճյուղի, որի վրա կանգնած է մեր բուն:

Տարբերակ 2 – Թուրինջից՝ Սարդ

Կենդանի- մրգեր

-Թուրինջը պետք է մեջտեղից կտրել: Մի կեսը շրջած դնել մատուցվող ափսեի մեջ, իսկ մյուս կեսը՝ բարակ շերտատել և պատրաստել սարդի ոտքերը:

-Կարմիր խնձորը պետք է կտրել: Եվ մի փոքրիկ շերտով պատրաստել սարդի դեմքը:

-Իսկ որպես աչուկներ կարող է ծառայել սև գույնի ցանկացած հատապտուղ:

Տարբերակ 3 – Տանձից և խաղողից` սիրամարգ

Կենդանի - Մրգեր-Տանձը պետք է մեջտեղից կիսել և մի կեսը շրջած դնել մատուցվող ափսեի մեջ:

-Նրա կողքին շարել կանաչ խաղողները, դրանց վրա էլ՝ սև խաղողները:

-Գազարով էլ կարելի է պատրաստել սիրամարգի ոտիկներն ու կտուցը:

Մենք հենց նոր միասին ստեղծեցինք մրգեր ուտելու տրամադրություն՝ պատրաստելով կենդանի – մրգեր, որոնք ուտելու իսկական ժամանակն է: Միայն թե հրավիրիր և զարմացրու նաև հարազատներիդ:

Անի Ավագյան


6 Responses to ԿԵՆԴԱՆԻ – ՄՐԳԵՐ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Բաժանորդագրություն

Mocak.am-ի թարմացումների և նորությունների մասին տեղեկանալու համար կարող եք գրանցել Ձեր էլ-փոստը:




Կարդացեք նաև
  • ԳառնուկՓՈՔՐԻԿ ԳԱՌՆՈՒԿ ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿԻ ՀԱՄԱՐ

    Քանի դեռ ձվիկների համար նախատեսված մեր խոտածածկույթը աճում ու մեծանում է, շարունակենք պատրաստություններ…

  • բուտերբրոդՆՈՐ ՏԱՐԻ, ՆՈՐ ԿԵՐԱԿՈՒՐՆԵՐ

    Քեզ մոտ էլ է Նոր տարին կապվում համե՜ղ, շա՜տ համեղ կերակուրների հետ, չէ՞: Ուրեմն մեր ամանորյա սեղանն էլ պետք է…

  • txvacqablitԹԽՎԱԾՔԱԲԼԻԹ. ԿԱՌԼՍՈՆԸ ԵՎ ՄԱՆՉՈՒԿԸ

    Իհարկե, Կառլսոնը աշխարհում ամենից շատ տորթեր ու մուրաբաներ էր սիրում, բայց ես համոզված եմ, որ նա…

  • պիցցաԱՄԱՆՈՐՅԱ ՊԻՑՑԱ

    Ամանորի նախաշեմին հարկավոր է պատրաստել ամանորյա պիցցա: Դրա համար մեզ պետք են. -նրբերշիկ -տոմատի…

  • Համե՜ղ սենդվիչՀԱՄԵ՜Ղ ՍԵՆԴՎԻՉ

    Երկար ժամանակ տնային հանձնարարությունները անելով՝ ձանձրանում ու հոգնում ենք: Իսկ այդ ժամանակ պետք է ցրվել,…