ՄԱՅԻՍԻ 5 -Ը՝ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ


13 shares
Հաշմանդամության դեմ պայքարի միջազգային օր

Հենց այսօր՝ մայիսի 5-ին ամբողջ աշխարհը նշում է հաշմանդամության դեմ պայքարի միջազգային օրը: Եվ պայքարում են բոլորը՝ տղաներն ու աղջիկները, մեծերն ու փոքրիկները, հաշմանդամություն ունեցող և չունեցող մարդիկ:

Իսկ ովքե՞ր են հաշմանդամություն ունեցող մարդիկ: Նրանք ճիշտ և ճիշտ քեզ պես մարդիկ են, ովքեր միայն ունեն տեղաշարժվելու, տեսնելու կամ լսելու փոքրիկ խնդիրներ: Բայց նրանք ապրում են քո կողքին, քեզ նման հաճախում դպրոց ու խաղում բակերում: Ահա թե ինչու երբեք-երբեք պետք չէ նրանց առանձնացնել հասարակությունից, քո ընկերներից, բարեկամներից ու շրջապատից:

Մենք բոլորս հավասար ենք անկախ մեր տեսքից, խնդիրներից ու խելքից: Եվ ուրեմն հաստատ պետք է միանալ պայքարին, օգնել հաշմանդամություն ունեցող մարդկանց լի՜քը հարցերում և ստեղծել նրանց համար հարմար պայմաններ, իսկ այն պայմանները, որոնք հարմար կլինեն նրանց, հարմար կլինեն նաև բոլոր-բոլորին:

Դե իսկ այս ամենից հետո արդեն կարելի է բռնել նրանց ձեռքից ու իջնել բակ, զբոսնել ու մի լավ զվարճանալ:

Անի Ավագյան


Like it? Share with your friends!

13 shares

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։