facebook

ՀԱՆԵԼՈՒԿՆԵՐ ԲՈՒՅՍԵՐԻ ՄԱՍԻՆ


հանելուկներ

Գլխարկը կապույտ,
Շապիկը կանաչ,
Մի փոքրիկ ծաղիկ
Ամենիս ճանաչ:

Ո՞ր ծաղիկն է կլորերես,
Օգտակար են սերմերը մեզ,
Շատ է սիրում արեգակին,
Միշտ նայում է նրա դեմքին:

Անտառի տերը,
Անտառի արքան,
Նրան դարերը
Թվում են վայրկյան:

Դաշտի զարդն է,
Գույնը՝ ալ,
Ամեն այտին
Մի սև խալ:

Այն ի՞նչն է, ի՞նչը,
Հոտն անուշ,
Ինքը՝ կարմիր,
Կոթը՝ փուշ:

Թեև նա չունի
Ատամ ու բերան,
Բայց քեզ կկծի,
Թե ձեռք տաս նրան:

Ձեռքեր չունի,
Ծափ է տալիս,
Քամու երգին
Չափ է տալիս:
Ձյան սպիտակ օրորոցից,
Ինչպես մանուկն իր մոր ծոցից,
Ո՞ր ծաղիկն է մեզ հյուր գալիս,
Գարնան գալը իմաց տալիս:

Դուք բոլորդ գիտեք նրան,
Ունի ճկուն, բարակ իրան,
Բնակվում է ճահիճներում
Ու ձեզ համար սրինգ դառնում:

Թեև ոչ մի ներկ
Չունի իր ձեռքում,
Բայց ամենուրեք
Կանաչ է ներկում:

Այն որ ծառը
Բարձր է փղից,
Իսկ պտուղը
Փոքր է ձվից:

Ի՞նչն է ցրտին մերկանում,
Ամռան շոգին հագնվում:

Ի՞նչն է ջրում կյանք առնում,
Մետաքս ու թուղթ է դառնում,
Դառնում ընտիր դեղանյութ,
Ձկնիկներին լավ սնունդ:

Վաղ գարունքին ճյուղին թառում,
Արեգակին աչք է հառում,
Ու մի օր էլ պայթում է նա,
Ու պայթյունով նոր կյանք առնում:

Մի օր մտա ես անտառ,
Առվի ափին տեսա ծառ,
Տխուր-տրտում սոսափում,
Ասես արցունք էր թափում:

Հանելուկներ ծառերի, ծաղիկների, բույսերի մասին

Մանուշակ, արևածաղիկ, կաղնի, կակաչ, վարդ, եղինջ, ծառ, ձնծաղիկ, եղեգն, մամուռ, կաղնի, ծառ, ջրիմուռ, բողբոջ, ուռենի

Մեկնաբանություններ

ՀԱՆԵԼՈՒԿՆԵՐ ԲՈՒՅՍԵՐԻ ՄԱՍԻՆ