ԾԻԱԾԱՆ – ՀԱՅՐԵՆԻ ՏՈՒՆ


Երգի հեղինակ՝ Լիանա Հարությունյան
Երգում է Ծիածան խումբը

Ծիրանի մի ճյուղ, մի դալար բարդի
Խոսուն, նախշազարդ, հին խաչքարների,
Ծուխը երդիկի հայոց օջախների
Տունն է, տունն է հայրենի:

Մի հին ճախարակ, դարբնոցի մի զարկ,
Արևից ծնված ցորենի մի հասկ,
Երկինք խոյացող գագաթը Մասիսի,
Տունն է հայրենի:

Զավակներն ենք քո, իմ սուրբ հայրենիք,
Ժառանգներն ենք քո, քո օրն ենք գալիք,
Պատվով կկրենք մեր անունը հայի,
Հայաստան աշխարհ, տունը մեր հայրենի:

Զավակներն ենք քո, իմ սուրբ հայրենիք,
Ժառանգներն ենք քո, քո օրն ենք գալիք,
Պատվով կկրենք մեր անունը հայի,
Հայաստան աշխարհ, տունը մեր հայրենի:

Ու հեռու մոլոր ճանապարհներից
Դեպի տուն կանչող սիրտը մայրերի,
Մեր խնկաբուրմունքը սուրբ տաճարների,
Տունն է, տունն է հայրենի:

Երգ, ծափ ու ծիծաղ, կանչ հորովելի,
Այբուբեն ասող շուրթեր մանուկների,
Թնդյունը հզոր հայոց մեր շուրջպարի,
Տունն է հայրենի:

Զավակներն ենք քո, իմ սուրբ հայրենիք,
Ժառանգներն ենք քո, քո օրն ենք գալիք,
Պատվով կկրենք մեր անունը հայի,
Հայաստան աշխարհ, տունը մեր հայրենի:

Զավակներն ենք քո, իմ սուրբ հայրենիք,
Ժառանգներն ենք քո, քո օրն ենք գալիք,
Պատվով կկրենք մեր անունը հայի,
Հայաստան աշխարհ, տունը մեր հայրենի:

Լուսանկարը՝ Հրանուշ Վանեսյանի

Մեկնաբանություններ

ԾԻԱԾԱՆ – ՀԱՅՐԵՆԻ ՏՈՒՆ