ՄԱՆԿԱԿԱՆ ՖԻԼՄ – ՓՈՔՐԻԿ ԱՐՔԱՅԱԴՈՒՍՏՐԸ

Փոքրիկ արքայադուստրըԳիտեմ, որ շատ-շա՜տ երկար ես սպասել նոր մանկական ֆիլմերի: Ես էլ քեզ պես անչափ շատ եմ սիրում ֆիլմեր դիտել, միայն թե որևէ ֆիլմ քեզ ներկայացնելուց առաջ շա՜տ երկար  ու կարևոր ընտրություն եմ անում: Ես ուզում եմ, որ այն ֆիլմը, որը կդիտես, լինի անչափ հետաքրքիր, բարի և քեզ շատ ու շատ կարևոր բաներ սովորեցնի:

Եվ ահա, քեզ հուսախաբ չեմ անելու: Հրաշալի ու շա՜տ հուզիչ մի ֆիլմ եմ քեզ ներկայացնում: Այն կոչվում է «Փոքրիկ արքայադուստրը»: Փոքրիկ Սառան անսահման վառ երևակայություն ունի: Սիրելի հայրիկի հետ նա ապրում է հիասքանչ Հնդկաստանում ու վայելում իր անհոգ մանկությունը: Այստեղ նա իրեն իսկական արքայադուստր է զգում և անչափ տխրում է՝ իմանալով, որ իր զինվորական հայրիկը ստիպված է պատերազմ մեկնել: Իսկ ահա Սառային ուղարկում են խիստ ու մռայլ գիշերօթիկ դպրոց, որի տնօրենը Սառայի հարուստ երևակայությունը համարում է անիմաստ դատարկաբանություն և ստիպում է ենթարկվել գիշերօթիկ դպրոցի խիստ կանոններին:

Փոքրիկ արքայադուստրը

Բայց Սառան երբեք չէր հուսահատվում, որովհետև գիտեր՝ իր հայրիկի համանր ինքը միշտ էլ իսկական արքայադուստր է մնալու:  Համարձակությունը, բարությունն ու մեծ երևակայությունը օգնում են Սառային հաղթահարել բոլոր դժվարույթունները և օգնել այն մարդկանց, ովքեր իր կողքին են, չէ՞ որ նա իսկական արքայադուստր էր:

Դե իսկ հիմա ժամանակ մի կորցրու և սկսիր դիտել ֆիլմը: Եվ չմոռանաս կիսվել քո տպավորություններով: Անհամբեր սպասում եմ:

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

19 մեկնաբանություն

  1. Meri

    SHat lav film er es uzum em vor bolori mot amen inch shat lav verjana incpes es gexeckuhu Sarai pes u shat uraxaca erb tesa inchkan uraxa Saran

  2. karine

    sireli mocak menq spasum enq nor filmi…..isk ays filmy shat lavner………isk nor film linelu e???????

  3. Buraa

    shat shat lav film er tox bolor@ naye u sovoren, vor petq e misht havatal hrashqneri

Մեկնաբանել

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվի