ՄԱՆԿԱԿԱՆ ԵՐԳ – ՉԻ ԿԱՐԵԼԻ

Չի կարելի

Իմ մայրիկը զգույշ է շատ,
Մայրիկ է մի զարմանալի:
Լսում եմ միշտ առավոտից.
«Խելոք մնա, չի կարելի»:

Ուրախ-ուրախ վազում եմ, որ
Կարուսելի մոտ մեր զբոսայգու,
Ուզում եմ շատ ուղտին նստել,
Նա, թե. «Չի կարելի, կընկնես»:

Խելոք մնա, չի կարելի,
Խելոք մնա, չի կարելի,
Չի կարելի, չի կարելի,
Չէ, չէ:

Իմ մայրիկը զգույշ է շատ,
Ազատ ոչ մի քայլ չեմ անում,
Անվերջ, տես, նախատում է միշտ,
Անկեղծ ասած, չեմ հասկանում:

Ի՞նչ է, անշարժ նստե՞մ տանը,
Էլ ո՞ւմ համար են պատրաստում
Բակեր, խաղեր, լողավազան,
Էսպես գունեղ կարուսելներ:

Խելոք մնա, չի կարելի,
Խելոք մնա, չի կարելի,
Չի կարելի, չի կարելի,
Չէ, չէ:

Ինչ ստեղծեն նարնջագույն,
Սալոր ու թուզ, պայծառ ու թավ,
«Դու մի քաղիր, պապը կտա,
Ծառից կընկնես, չի կարելի»:

Ամռան շոգին կանչում է մեզ
Ջուրը պաղ-պաղ ավազաի,
Ուզում եմ շատ լողալ այնտեղ,
«Նա, թե չի կարելի, սառն է»:

Խելոք մնա, չի կարելի,
Խելոք մնա, չի կարելի,
Չի կարելի, չի կարելի,
Չէ, չէ:

Ինչո՞ւ է, էհ, ռադիոն ասում,
Թե այս ամենը փոքրերին,
Մայրիկս սա եթե լսեր,
Էլ չէր ասի չի կարելի:

Չի կարելի, ամոթ ա շատ,
Խելոք մնա, չի կարելի,
Չի կարելի, չի կարելի,
Չէ, չէ:

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

12 մեկնաբանություն

  1. Milena

    sirum em ays erg@ erb es poqr ei im mayr@ ergum er ev es qnum eii

  2. angelina

    shat lav erg er. ayn dprocum en indz handznararel .shnorakalutyun ev ergi ,ev kayqi hamar

Մեկնաբանել

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվի