Ազնիվ Մոծակի Խոսք

Մեր Մասին | Կանոններ | Հարցեր | Նախագծեր | Խորհուրդներ
Մանկական ժամանցային կայք

ՏԻԵԶԵՐՔԸ ԱՓՍԵԻ ՎՐԱ

Միշտ էլ հետաքրքիր է աստղազարդ երկնքին հետևելը ու աստղերի շարքում մեզ քաջ հայտնի մոլորակներին հայտնաբերելը: Բայց եթե դու էլ ինձ պես տիեզերքի սիրահար ես, ապա դրանով հաստատ չես բավարարվի: Այ հենց դրա համար էլ առաջարկում եմ միասին պատկերել տիեզերքը ափսեի վրա և, իհարկե, «ուտել» այն, քանի որ այսպիսի տիեզերքի բաղադրիչները անչա՜փ համեղ են:

Ահա առաջին «մոլորակային» բաղադրատոմսը քեզ համար: Ինչպես տեսնում ես, այն մրգային է և շա՜տ ախորժալի տեսք ունի:

Տիեզերքը ափսեի վրա

Այս դեպքում մեր մոլորակներին ու արևին փոխարինել են նարինջը (Արև), կիվին (Երկիր), ելակը (Մարս), կեռասը (Մերկուրի), ծիրանաչիրը (Յուպիտեր), սպիտակ ու դեղին պանրի կտորները (Սատուրն, Ուրան, Նեպտուն) և եգիպտացորենի հատիկը՝ փոքրիկ Պլուտոնի համար:

Համեղ բաները երբեք շատ չեն լինում, այնպես որ այս բաղադրատոմսն էլ քեզ պետք կգա:

Տիեզերքը ափսեի վրա

Այստեղ էլ մրգերի թագավորություն է, միայն թե ավելացել են մոլորակների ուղեծրերը՝ սերուցքի տեսքով, իսկ Յուպիտերն ու Սատուրնը պատրաստվել են համապատասխանաբար պանրից և երշիկից:

Դե ինչ, շտապի՛ր սառնարանում գտնել բոլոր բաղադրիչները և ստեղծի՛ր քո համե՜ղ տիեզերքը…


4 Responses to ՏԻԵԶԵՐՔԸ ԱՓՍԵԻ ՎՐԱ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Բաժանորդագրություն

Mocak.am-ի թարմացումների և նորությունների մասին տեղեկանալու համար կարող եք գրանցել Ձեր էլ-փոստը:




Կարդացեք նաև
  • Քաղցր ձվիկներՔԱՂՑՐ ՁՎԻԿՆԵՐ

    Իսկ ո՞վ է ասել, որ Սուրբ Զատիկի ձվիկները չեն կարող քաղցր լինել: Շատ էլ լավ կարող են: Եվ դա մենք հենց հիմա միասին…

  • քաղցր արջուկՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՆՔ ՔԱՂՑՐ ԱՐՋՈՒԿ

    Քեզ հետ միասին մենք շատ բուտերբրոդներ պատրաստեցինք, իսկ այսօր առաջարկում եմ քաղցրավենիք պատրաստել: Այն…

  • եղջերուներՈՒՏԵԼԻ ԵՂՋԵՐՈՒՆԵՐ

    Ահա և եկավ եղջերուներին «ուտելու» ժամանակը: Ուտելու ենք, իհարկե, ոչ բառի իսկական իմաստով: Եթե իսկական…

  • Angry պիցցաՊԻՑՑԱ ANGRY BIRDS

    Անհրաժեշտ է Պիցցայի լոշիկ Տոմատի մածուկ Մարինացված սունկ Պանիր Ձիթապտղի հատիկներ Եգիպտացորենի…

  • սրտիկԵՐԿՈՒ ՀԱՄԵՂ ՍՐՏԻԿ

    Որքան հասկացա, դու միայն կողմ ես մայրիկի համար անակնկալներ պատրաստել քո ձեռքերով: Իսկ ինչու՞ դա չանել նաև…