facebook

ՄԱՆԿԱԿԱՆ ԵՐԳ – ԿԱԹ-ԿԱԹ


Երգում է Միլենան
Երգի հեղինակ՝ Սուսաննա Բարսեղյան

Ինձ հանկարծ արթնացրեց
Մի կաթիլ անձևի,
Պատուհանս թակեց,
Որ սրտանց բարևի:

Որ գնանք, խաղանք բակում
Բոլորիս տանը թաքուն,
Միասին ուրախ մի երգ երգենք
Ու մի լավ կատակենք:

Դե նայիր՝ իջնում են,
Կաթ-կաթ-կաթ,
Ու հպվում այտիս,
Կաթիլները խենթ
Հատ-հատ-հատ
Համբուրում են ինձ:

Հենց անձրևը անցավ,
Ես արագ տուն դարձա,
Իմ սենյակ բարձրացա
Ու քնած ձևացա:

Եկան մայրիկն ասելու,
Որ գնամ լվացվելու,
Վեր թռա ուրախ,
Մայրիկ ջան, տե՛ս,
Լվացվել եմ արդեն ես:

Դե նայիր՝ իջնում են,
Կաթ-կաթ-կաթ,
Ու հպվում այտիս,
Կաթիլները խենթ
Հատ-հատ-հատ
Համբուրում են ինձ:

Մեկնաբանություններ

ՄԱՆԿԱԿԱՆ ԵՐԳ – ԿԱԹ-ԿԱԹ