Ազնիվ Մոծակի Խոսք

Մեր Մասին | Կանոններ | Հարցեր | Նախագծեր | Խորհուրդներ
Մանկական ժամանցային կայք

ԽԱՉՔԱՐԵՐ

Խաչքարերը մեր լավագույն ճարտա­րապետական կառուցվածքներին համազոր ստեղ­ծագործություններ են, որոնք պետք է արվեստի պատմության մեջ գտնեն իրենց արժանի տե­ղը՝ դուրս գալով մեծ ու լայն արվեստի ասպարեզ:

Ռաֆայել Իսրայելյան

ԽաչքարԽաչքարը քարարվեստի ուրույն, զուտ հայ­կական դրսևորում է թե՛ ձևով և թե՛ բովանդակութ­յամբ: Հայ մարդը իր քարաշատ երկրի պարզ, անշունչ քարը կարողացավ դարձնել գեղեց­կության, հիշատակի, հավատի ու պաշտամուն­քի խորհրդանիշ:

Խաչքարը հայ միջնադարյան մշակույթի ամենատարածված արտահայտություններից է և հայ ժողովրդի ստեղծագործական ինքնատի­պության ամենաբնորոշ վկայականը:

Խաչքար

Խաչքարի ամենահիմնական առանձնա­հատկությունն իր ընդհանուր հորինվածքն է. տարբեր տրամաչափի քարե սալերի վրա քանդակված խաչ՝ զարդաքանդակներով շրջապատված: Ձևավորվելով 9-րդ դարից որ­պես պաշտամունքային երևույթ՝ խաչքարային արվեստն իր ծաղկմանն է հասել 12-13-րդ դարերում և գոյատևել է մինչև մեր օրերը:

Խաչքարերը սփռված են Հայկական լեռ­նաշխարհով մեկ՝ եկեղեցիների ու վանքերի շուրջ, գերեզմանոցներում, հին բնակատեղինե­րում, աղբյուրների և կամուրջների մոտ, նվիրա­կան վայրերում և ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի այն վայրերում, որոնցում հայտնվել է հայը ճակատագրի բերումով:

Խաչքար

Հայտնի են հատկապես Նորադուսի, Սաղմոսավանքի, Նորավանքի, Ջուղայի (Նախիջևան) խաչքարերը: 

Կան նաև «Ամենափրկիչ» խաչքարեր, որոնք ժողովրդի համար սրբատեղի են, ուր նա գնում է իր նվիրական երազանքների կատար­ման, խաղաղության և երջանկության աղոթքնե­րով ու մոմ վառում:

Խաչքարի հորինվածքի կենտրոնում խաչն է, որի շուրջ զարգանում է մնացած զարդաքանդակային հորինվածքը՝ դիտողին զարմացնելով և հիացնելով տրամաբանությամբ ու համաչափությամբ, պատկերների բազմազանությամբ ու աներևակայելի նրբագեղությամբ:

7554351336_e86d5d6c65_z

Խաչքարերի վրա սովորաբար փորագրվում էին հիշատակարան-վիմագրություններ, որոն­ցում նշվում էին խաչքարը կանգնեցնելու տարեթիվը, նպատակը, պատվիրատուի և վարպետի անունները:

«Հայ ժողովրդի կողմից քաղաքակիրթ աշխարհին անցած յուրօրինակ, չթարգմանվող բառերից է «խաչքարը»՝ քարի մշակման մի զարմանահրաշ բնագավառ, որը հին և միջնադարյան իրականության մեջ տարածված է եղել բացառապես պատմական Հայաստանի տարածքում և բոլոր այն վայրերում, ուր ոտք է դրել հայ մարդը»,- գրել է պատմաբան Բագրատ Ուլուբաբյանը:

Սեյրանուհի Գեղամյան


One Response to ԽԱՉՔԱՐԵՐ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Բաժանորդագրություն

Mocak.am-ի թարմացումների և նորությունների մասին տեղեկանալու համար կարող եք գրանցել Ձեր էլ-փոստը:




Կարդացեք նաև