facebook

ՄԱՆԿԱԿԱՆ ԵՐԳ – ՊԱՊԻԿ


Պապիկ

Երգի հեղինակ՝ Սուսաննա Բարսեղյան

Պապիկ

Քո կյանքում մի մեծ
Նվեր էի ես,
Ինձանով քեզ համար
Նոր կյանք սկսվեց:

Ու կարծես մի բարի
Հեքիաթի պես
Մի վայրկյանում
Քո աշխարհում
Ամեն ինչ այդ օրը փոխվեց:

Ինձ նվիրեցիր անունը քո
Ինձ նվիրեցիր հոգիդ,
Քո կրծքի տակ սիրտ է մի հսկա,
Իմ կրծքի տակ՝ դեռ սրտիկ:

Քեզ նվիրում եմ երգս անմեղ,
Որ տողերում գողտրիկ
Քեզ անվանեմ ի լուր ամենքի՝
Աշխարհի լավագույն պապիկ:

Ու հիմա արդեն
Միակը չեմ ես,
Դու ինձնից բացի
Երեքն էլ ունես:

Բոլորիս անունից
Խոստանում եմ ես,
Քեզ արժանի,
Միշտ քո կողքին
Ու միշտ պահապան կլինենք քեզ:

Ինձ նվիրեցիր անունը քո
Ինձ նվիրեցիր հոգիդ,
Քո կրծքի տակ սիրտ է մի հսկա,
Իմ կրծքի տակ՝ դեռ սրտիկ:
Քեզ նվիրում եմ երգս անմեղ,
Որ տողերում գողտրիկ
Քեզ անվանեմ ի լուր ամենքի՝
Աշխարհի լավագույն պապիկ:

Գուցե հիմա
Դու հուզված ես  մի քիչ,
Գուցե լցվել են աչքերդ,
Բայց իմացիր,
Որ քեզ հետ է հավերժ,
Իմ հոգու անսահման սերը:

Ինձ նվիրեցիր անունը քո
Ինձ նվիրեցիր հոգիդ,
Քո կրծքի տակ սիրտ է մի հսկա,
Իմ կրծքի տակ՝ դեռ սրտիկ:
Քեզ նվիրում եմ երգս անմեղ
Որ տողերում գողտրիկ
Քեզ անվանեմ ի լուր ամենքի՝
Աշխարհի լավագույն պապիկ:

Մեկնաբանություններ

ՄԱՆԿԱԿԱՆ ԵՐԳ – ՊԱՊԻԿ