facebook

ՄԱՆԿԱԿԱՆ ՃԱՇԻԿ – ՇՆԻԿՆ ՈՒ ՈՍԿՈՐԸ


Հիմա կասես՝ էլի այնպիսի մանկական բաղադրատոմս եմ ներկայացնում, որը ցանկանում ես պատրաստել, բայց ուտել չես ուզում: Համաձայն եմ, բայց, միևնույն է, գիտեմ, որ չես դիմանա գայթակղությանը ու կպատրաստես այս շատ գեղեցիկ և համե՜ղ ուտեստը:

Իսկ դրա համար քեզ հարկավոր են հետևյալ բաղադրիչները`

Տապակած հավ
Եփած բրինձ
Կաղամբ կամ գազար
Սմբուկ (բադրիջան)

Իհարկե, պարզապես հրաշալի կլինի, եթե մայրիկդ քեզ միանա և օգնի այս ամենը պատրաստելիս: Նա կարող է եփել բրինձը, տապակել հավի կտորները և այդ ամենը հանձնել քեզ: Դժվար գործն արված է, և քեզ մնում է միայն տեղավորել այդ ամենը ափսեների մեջ:

Քերիչով անցկացնրու կաղամբը կամ գազարը: Երկուսն էլ համեղ են ստացվում այս ուտեստի հետ, այնպես որ ընտրությունը քոնն է: Լցրու մանրացրած կտորները ափսեի մի կողմում:

Վերցրու հավի մի կտոր և դիր դրանց վրա:

Բադրիջանի փոքրիկ կտորներով շնիկի համար պատրաստիր ականջներ, պոչիկ, աչքեր և մռութիկ:

Եվ վերջապես եփած բրնձին տուր ոսկորի տեսք:

Նույնը կարող ես կրկնել ընտանիքիդ անդամների թվին համապատասխան և մատուցել ճաշին կամ ընթրիքին: Պատկերացնում եմ, թե որքան կուրախանան նրանք ու պարզապես հիացած կմնան քո խոհարարական ձիրքով:

Մեկնաբանություններ

ՄԱՆԿԱԿԱՆ ՃԱՇԻԿ – ՇՆԻԿՆ ՈՒ ՈՍԿՈՐԸ