ՄԱՆԿԱԿԱՆ ԵՐԳ – ՏԵՐԵՎԱԹԱՓ


3 shares

Ա՛յ փոքրիկներ, ա՛յ սիրուններ
Ասաց քամին տերևներին,-
Աշուն եկավ, մոտ է ձմեռ,
Ի՞նչ եք դողում ծառի ծերին:

Ոսկի, դեղին, վառ ծիրանի
Գույներ հագեք խայտաբղետ
Ու ճյուղերից ձեր մայրենի
Եկեք ինձ հետ, փախեք ինձ հետ․․․

Եկեք տանեմ, հեշտ ու անթև,
Անհետ ճամփով անհայտ տեղեր,
Էլ չեք իմանա այնուհետև,
Էլ ինչ է ցուրտ, ինչ է ձմեռ:

Տերևները հենց լսեցին,
Նախշուն-նախշուն գույներ հագան
Սվսվալով տխուր երգեր՝
Քամու թևին թռան, փախան:

Ըստ Հովհաննես Թումանյանի «Տերևաթափ» բանաստեղծության


Like it? Share with your friends!

3 shares

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։