Խոսք՝ Սեդա Մեջլումյան
Երաժշտություն՝ Ռուզաննա Ջամբազյան

Դու ծաղկած Երևան,
Մեր մանկության կանաչ օրրան,
Պայծառ գույներ, լույսեր, ձայներ,
Դու մեր քաղաք աննման:

Դու անկեղծ մանուկ,
Խինդ ու գարուն,
Չքնաղ մի ծաղիկ, շողուն շաղիկ,
Լուսե գալիք Երևան:

Եկեք պարենք, ուրախանանք,
Անունով հպարտանանք,
Դու միշտ շողա, միշտ ժպտա,
Մեր Երևան:
Եկեք պարենք, ուրախանանք,
Անունով հպարտանանք,
Լինենք բարի, լինենք սիրով,
Վառ գույներով, Երևան:

Փոքրիկ հեքիաթ դարձած
Մի պատմություն՝ հնուց եկած:
Թող միշտ բարին հաղթի
Մեր քաղաքում՝ Երևանում:

Դու անկեղծ մանուկ,
Խինդ ու գարուն,
Չքնաղ մի ծաղիկ, շողուն շաղիկ,
Լուսե գալիք Երևան:

Եկեք պարենք, ուրախանանք,
Անունով հպարտանանք,
Դու միշտ շողա, միշտ ժպտա,
Մեր Երևան:
Եկեք պարենք, ուրախանանք,
Անունով հպարտանանք,
Լինենք բարի, լինենք սիրով,
Վառ գույներով, Երևան:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here

8 + 7 =