Բացօթյա ընթերցանության փառատոն

Առջևում աշնան երրորդ ամիսն է՝ նոյեմբերը: Եվ դու արդեն կարող ես վերցնել օրացույցը և կարմիր մատիտով շրջանակի մեջ վերցնել երեք շատ կարևոր օր: Նոյեմբերի 1-ին, 2-ին և 3-ին «Ֆլեշմոբ Դիվիզիա» հասարակական կազմակերպությունը մեզ համար կրկին Բացօթյա ընթերցանության փառատոն է կազմակերպելու։

Բացօթյա ընթերցանության փառատոն Երևանում անց է կացվում արդեն չորրորդ անգամ: Եթե ներկա ես եղել նախորդ տարիների ընթերցանության փառատոներին, ապա արդեն գիտես, թե որքան ուրախ է անցնում ժամանակն այնտեղ: Եվ այսպես, ինչ է տեղի ունենալու փառատոնի ընթացքում այս տարի: Բոլոր-բոլոր միջոցառումները իրականացվելու են Սիրահարների այգում և սկսվելու են ժամը 13:00-ին: Այնպես որ, դասերից անմիջապես հետո բռնիր մայրիկիդ կամ հայրիկիդ ձեռքը և շտապիր այնտեղ:

Քեզ սպասում են բացօթյա ընթերցասրահը, ցուցահանդեսներ, մրցույթներ, մանկական ներկայացումներ, հեքիաթասացություն և էլի շատ ու շատ հետաքրքիր բաներ: Շտապիր միանալ ընթերցանության մեծ տոնին: Չմոռանաս քեզ հետ վերցնել նաև ամենասիրելի գիրքդ:

1 մեկնաբանություն

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

1 + 1 =