ՏԱՐՎԱ ԹՌՉՈՒՆ 2014. ԸՆՏՐՈՒՄ ԵՆՔ ՄԻԱՍԻՆ


Տարվա թռչուն

Ի՞նչ գիտես Հայաստանում ապրող թռչունների մասին: Ինչպիսի՞ն ենք նրանք, քանի՞ տեսակ թռչուն է բնակվող մեր կողքին և հատկապես որո՞նք ունեն մեր խնամքի և ուշադրության կարիքը: Տեսնո՞ւմ ես, թե որքան բան դեռ չգիտենք նրանց մասին, մինչդեռ այդ աշխարհը այնքան հետաքրքիր ու խորհրդավոր է:

Այ հենց դրա համար էլ Հայաստանի Թռչունների Պահպանման Միությունը հրավիրում է մեզ բոլորիս մասնակցելու անչափ մի հետաքրքիր քվեարկության և ընտրելու 2014 թվականը խորհրդանշող
Տարվա թռչունին: Այս ամենը անչափ կարևոր է, քանի որ նպատակ ունի Հայաստանի բնակչության ուշադրությունը ուղղել թռչունների և նրանց բնադրավայրերի պահպանման խնդիրներին:

Քվեարկության արդյունքում առավելագույն ձայներ հավաքած թռչնատեսակի պահպանմանը կուղղվեն նախաձեռնության ջանքերը և ամբողջ տարվա ընթացքում տարբեր դպրոցներում անց կկացվեն ուսուցանող միջոցառումներ տարվա թռչունին ուսումնասիրելու և նրա մասին նորանոր բաներ բացահայտելու համար:

Քվեարկությանը կարող են մասնակցել բոլոր ցանկացողները, այնպես որ, նաև քեզնից է կախված, թե որ թռչնատեսակը կդառնա տարվա խորհրդանիշ:

Քվեարկելու համար այցելիր Հայաստանի Թռչունների Պահպանման Միության կայք և ընտրիր քեզ ամենից ատ հետաքրքրող թռչունին՝ կայքի վերին աջ անկյունում: Իսկ ահա այստեղ կարող ես գտնել քվեարկությանը ներկայացված թռչունների լուսանկարները և հակիրճ տեղեկություններ նրանց մասին:


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։