facebook

ՄՈՆԻԿԱ ԱՎԱՆԵՍՅԱՆԸ ԵՎ ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐԱՏԵՍԻԼ 2013-Ը


Մանկական Եվրատեսիլ 2013

Ահա և բան չմնաց: Նոյեմբերի 30-ին Կիևում կմեկնարկի Մանկական Եվրատեսիլ 2013 երգի մրցույթը: Մանկական այս տոնի մասնակիցներից է նաև Հայաստանը: Մեր երկիրը ներկայացնում է Մոնիկա Ավանեսյանը՝ իր «Շոկո ֆաբրիկա» երգով: Մոնիկան հիմա պատրաստվում է իր ելույթին, իսկ մենք էլ այդ ընթացքում պատրաստվեք դիտելու նրա ելույթը ու տեսնենք, թե ինչ գիտենք այս տարի կայանալիք մրցույթի և Մոնիկայի մասին:

Monika 1

Եվ ուրեմն, Մոնիկա Ավանեսյանը 15 տարեկան է, արդեն 5 տարի հաճախում է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոց, հասցրել է նկարահանել տեսահոլովակ «Դաս չեմ անելու» երգի հիման վրա և այս տարի էլ ցանկություն է հայտնել մասնակցելու Մանկական Եվրատեսիլին: «Շոկո ֆաբրիկա» երգը գրել Մոնիկային օգնեց իր ուսուցչուհին՝ Էմմա Ասատրյանը, իսկ երգը գործիքավորեց Մարտին Միրզոյանը: Արդեն պարզ է, որ Մոնիկայի երգը շոկոլադի մասին է, այն շոկոլադի, որի համար խենթանում են թե՛ փոքրիկները, թե՛ մեծահասակները: 

Մանկական Եվրատեսիլ 2013

Մոնիկան երգում ներկայացնում է իր ուրախ ու զվարճալի թիմին և իր հորինած աշխարհը, ուր իրականանում են բոլոր երեխաների երազանքները: Այս կախարդական երկրում բոլոր բալիկներն ունեն ֆաբրիկաներ. մեկը՝ խաղալիքների, մյուսը՝ պաղպաղակի, մերն էլ՝ շոկոլադի: Ահա «Շոկո ֆաբրիկա» երգի գունավոր և շատ ուրախ տեսահոլովակը:

Իսկ հիմա մի քիչ էլ խոսենք մրցույթի մասին: Մանկական Եվրատեսիլին այս տարի կմասնակցի 12 երկիր, կազմակերպիչները երեխաներին կհամախմբեն «Եղի′ր ստեղծագործ» գաղափարի շուրջ:  Մրցույթի տարբերանշանը «Puzzle Man»-ն է.“Փազլ հավաքում են աշխարհի բոլոր երեխաները, որը զարգացնում է երեխայի ստեղծագործական միտքը եւ խորհրդանշում է տարբեր մասնիկներից բաղկացած միասնություն: Փազլի գաղափարը օգտագործվել է նաև բեմի ձևավորման մեջ. այն գլուխկոտրուկ կհիշեցնի:

Մանկական Եվրատեսիլ 2013

Այս տարի նախորդ մեկի փոխարեն կլինի 3 մրցանակային տեղ: Հաղթողները կպարգևատրվեն «Փազլմեն» գավաթներով, իսկ առաջին տեղը զբաղեցրած մասնակիցը հնարավորություն կստանա մասնակցելու Եվրատեսիլ 2014-ին: Հատուկ հյուրը կլինի Մանկական Եվրատեսիլ-2012-ի հաղթող Անաստասիա Պետրիկը:

Ահա, կարծես թե ամեն ինչ իմացանք: Քեզ մնում է միայն հետևել Մոնիկայի ելույթին և ամբողջ սրտով նրան հաղթանակ մաղթել: Իսկ որպեսզի նաև կարողանաս ձայնակցել նրան, ահա և երգի բառերը:

Շատ հեռվում,
Այնտեղ, ուր Արարատն է,
Իմ երկիրն է մեծ,
Չկա չարիք ու կա միայն բարին,
Կյանքն է լա-լա-լավ,
Մենք ունենք մի սո-սո-սովորույթ,
Ամեն մանուկ մի ֆաբրիկա,
Մենք պատրաստում ենք,
Շոկո-Մոնո-Շոկո,
Favorite thing of everyone.

Who wants a choco,
I’ll bring you choco,
Let’s chill with choco
La-la-la-la-la-lad,
Made in choco,
Sweety choco,
All with choco
La-la-la-la-la-lad.

Ice with choco,
Milk with choco,
All with choco,
La-la-la-la-la-lad,
Who want’s a choco,
I’ll bring you choco,
Let’s chill with choco,
La-la-la-la-la-lad.

Թույլ տվեք ինձ ձեզ ներկայացնել
Աշխատակազմը իմ թիմի,
Ահա մեր խոհարար ճստիկ Բիզիզին,
Ահա Լիլին-Միլին,
Մեր գլխավոր ու մի քիչ շատակեր,
Շեֆ-խոհարար չաղլիկ Չակին,
Մեր թիմի մի քիչ ծույլիկ Լուսիսին,
Մենք ենք շոկո թիմ:

Who wants a choco,
I’ll bring you choco,
Let’s chill with choco,
La-la-la-la-la-lad,
Made in choco,
Sweety choco,
All with choco
La-la-la-la-la-lad,
Ice with choco,
Milk with choco,

All with choco,
La-la-la-la-la-lad,
Who want’s a choco,
I’ll bring you choco,
Let’s chill with choco
La-la-la-la-la-lad.

Ice with choco,
Milk with choco,
All with choco,
La-la-la-la-la-lad,
Who want’s a choco,
I’ll bring you choco,
Let’s chill with choco,
La-la-la-la-la-lad.

Մեկնաբանություններ

ՄՈՆԻԿԱ ԱՎԱՆԵՍՅԱՆԸ ԵՎ ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐԱՏԵՍԻԼ 2013-Ը