facebook

ԱՄԱՆՈՐՅԱ HANDMADE ԽԱՂԱԼԻՔՆԵՐ


Ամանորյա handmade խաղալիքներ

Ես գիտեմ, որ էլ չես համբերում և ուզում ես, որքան հնարավոր է, շուտ զարդարել տոնածառդ: Ուզում ես, որ այն ամենագեղեցիկն ու յուրահատուկը լինի, իսկ ամենից յուրահատուկը հենց քո ձեռքով պատրաստված տոնածառի խաղալիքները կլինեն, այնպես չէ՞:

Եթե համաձայն ես ինձ հետ, ուրեմն սկսիր ուշադիր շուրջդ նայել: Ի՞նչ անպետք իրեր կան տանը, որոնք կարող են դառնալ handmade խաղալիքներ: Առաջարկում եմ սկսել պլաստիկ շշերից և տուփերից: Ահա մի քանի ամանորյա գաղափար, որոնք կարելի է օգտագործել դրանց օգնությամբ: Առաջարկում եմ սկսել ձնեմարդ-խաղալիքից:

Ամանորյա handmade խաղալիքներ

Ցանկալի է գտնել սպիտակ շիշ: Այդ դեպքում այն ներկելու անհրաժեշտություն չի լինի: Բավական կլինի միայն մարկերով նկարել աչքերը, քիթը, բերանը և կոճակները՝ փորիկի վրա: Իսկ շարֆին կարող են փոխարինել գունավոր թուղթը կամ գործվածքի մի կտոր: Եվ վերջապեստ ոնածառի ճյուղից ձնեմարդուն կախելու համար հարկավոր է մկրատի օգնությամբ անցք բացել խցանի վրա, և կախիչը ներսի կողմից ամուր հանգուցել:

Ամանորյա handmade խաղալիքներ

Ահա և վերջ, ձնեմարդը պատրաստ է: Մեզ սպասում են մյուս խաղալիքները:  Թափանցիկ շշերից կարող ենք պատրաստել ահա այսպիսի  փաթիլներ: Հարկավոր է մկրատով զգուշորեն կտրել շշերի ներքևի հատվածը և եղունգների լաքի օգնությամբ գունավոր այն փաթիլի տեսքով:

Ամանորյա handmade խաղալիքներ

Կապիչը անցկացնելու  համար կրկին  հարկավոր կլինի փոքրիկ անցք բացել :

Ամանորյա handmade խաղալիքներ

Մեր տոնածառը նաև գունավոր զանգակները կզարդարեն, որոնց կարող ենք պատրաստել յոգուրտի տուփերից:

Ամանորյա handmade խաղալիքներ

Կրկին օգնության կհասնեն եղունգների լաքերը, մկրատն ու կապիչները: Հարկավոր  կլինեն նաև մեծ անցքերով հուլունքներ: Զարդարիր տուփերը տարբեր նախշերով, ապա դրանց գագաթին անցքեր բացիր և կապիչները անցկացրու անցքերի միջոց: Հուլունքը ամրացրու կապիչի ծայրին: Ահա և վերջ: Ուրախ և շատ յուրահատուկ տոնածառը պատրաստ է: Ամանորյա նոր գաղափարների սպասիր շատ շուտով:

 Ամանորյա handmade խաղալիքներ

Մեկնաբանություններ

ԱՄԱՆՈՐՅԱ HANDMADE ԽԱՂԱԼԻՔՆԵՐ