HANDMADE ՁՄԵՌ ՊԱՊԻԿ


12 shares

Shshic dzmer papik (2)

Ամանորի հետ մեր վերջին հանդիպումից հետո գրեթե մի ամբողջ տարի է անցել: Շուտով նա կրկին մեզ հյուր կգա, իսկ մենք նրա հետ հանդիպմանը մի կարգին չենք էլ պատրաստվել: Ոչ, տոնական ճոխ սեղաններով չենք դիմավորելու նրան, ոչ և կրկին անգամ ոչ: Ամանորը մեզնից սպասում է յուրօրինակ ընդունելություն և յուրահատուկ գաղափարներ: Այնպես որ, ձեռքերդ մի լավ մարզիր. առջևում հերթական ձեռքի աշխատանքն է՝ Ամանորը դիմավորելու համար:

Շշից ձնեմարդ և տոնածառի խաղալիքներ արդեն պատրաստեցինք, հերթը՝ Ձմեռ պապիկինն է, և նա նույնպես շշե Ձմեռ պապիկ է այս դեպքում: Անհրաժեշտ պարագաների շարքում, իհարկե, առաջինը պլաստիկ շիշն է: Նրան հաջորդում են ներկերը, սոսինձը, մկրատը, գունավոր թղթերը(կարմիր և սպիտակ), ստվարաթուղթը, հաստ գործվածքի թելերը (սպիտակ և սև), բամբակը և կոճակները:

Shshic dzmer papik (3)

Քայլ 1-ին: Ներկում ենք շիշը կարմիր ներկով և միայն մորուքի ու մազերի համար տարածքը ներկում ենք սպիտակով:

Shshic dzmer papik (4)

Քայլ 2-րդ: Վերցնում ենք ստվարաթղթե գլան և նրա շուրջ սոսնձում ենք կարմիր թուղթը: Սա կլինի երկարաճիտ կոշիկի վերին հատվածը: Կարմիր թղթից կտրում ենք նաև մի այնպիսի կտոր, ինչպիսին պատկերված է նկարում, ամրացնում ենք այն գլանի ստորին հատվածում, որպեսզի կոշիկը ամբողջական դառնա: Մի բարակ երիզ էլ սպիտակ թուղթ ենք սոսնձում վերևի հատվածում՝ իբրև մորթի Ձմեռ պապիկի կոշիկների համար:

Shshic dzmer papik (5)

Քայլ 3-րդ: Կարմիր թղթից տրում ենք բարակ երիզներ և զիգզագաձև ծալում ենք: Դրանք կլինեն Ձմեռ պապիկի ձեռքերն ու ոտքերը: Սպիտակ թղթից պատրաստում ենք Ձմեռ պապիկի սպիտակ ձեռնոցները և ամրացնում ձեռքերին:

Քայլ 4-րդ: Վերցում ենք բամբակի կտորներ՝ համապատասխանաբար մեծ և փոքր: Փոքր գնդիկն ամրացնում ենք քթի տեղում, մեծը՝ շշի գլխին: Իսկ եթե գտնես նմանատիպ «փումփուլիկ» գլխարկի համար, պարզապես հրաշալի կլինի:

Shshic dzmer papik (6)

Քայլ 5-րդ: Սպիտակ գործվածքի թելը մի քանի անգամ պտտում ենք Ձմեռ պապիկի գլխի շուրջ և ամբողջացնում նրա գլխարկը:

Քայլ 6-րդ: Սոսնձում ենք կոճակներ Ձմեռ պապիկի աչքերի տեղում:

Քայլ 7-րդ: Սև գործվածքի թելի և ևս մեկ կոճակի օգնությամբ պատրաստում ենք գոտի և սոսնձում:

Քայլ 8-րդ: Իսկ հիմա կարող ենք մեր Ձմեռ պապիկի հետ անել այն, ինչ ցանկանանք… 🙂

Shshic dzmer papik (1)


Like it? Share with your friends!

12 shares

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։