ՆՈՐ ՏԱՐԻՆ ՈՒ ԱՄԵՆԱԿԱՐՈՂ ՊԼԱՍՏՐԻՐԻՆԸ

Ամանորյա զարդարանքների թվում անչափ կարևոր է տոնական մոմերի նշանակությունը, չէ՞ որ իրենց շուրջը մոմերը միշտ ջերմ ու տաքուկ տրամադրություն են ստեղծում: Եվ եթե սովորական մոմերը հալչում են, ապա այս մոմերը, որոնք, իհարկե, դու պետք է քո ձեռքով պատրաստես, միշտ «վառ» կլինեն: Եվ ահա թե որտեղ է գաղտնիքը…

Մեր մոմերը պատրաստված կլինեն պլաստիրինից, իսկ մոմի ծայրին վառվող «կրակը» թղթե կլինի: Մոմը պատրաստելու համար քեզ նախ հարկավոր կլինեն այսպիսի ստվարաթղթե գլաններ: Դրանց շուրջ պետք է սկոտչ փաթաթել և սկոտչի վրա էլ ամրացնել գունավոր պլաստիրինի շերտերը:

Նոր տարին ու ամենակարող պլաստիրինը

Իսկ հիմա «կրակ ստեղծելու» ժամանակն է: Եվ կրակը ստեղծելու ենք գունավոր ու ճռճռան թղթիկներից: Դեղին ու կարմիր թղթիկները համադրիր ահա այսպես և ամրացրու պլաստիրինե մոմիկի գագաթին:

Նոր տարին ու ամենակարող պլաստիրինը

Մոմերով, իհարկե, չենք սահմանափակվի և տոնածառ էլ կպաստրաստենք: Այս դեպքում էլ անհրաժեշտ կլինեն հյութերի ստավարաթղթե տուփիկներ:

Նոր տարին ու ամենակարող պլաստիրինը

Որպեսզի տուփիկը վերածվի տոնածառի, հարկավոր է կտրատել և սկոտչով ամրացնել այն՝ ըստ նկարի օրինակի:

Նոր տարին ու ամենակարող պլաստիրինը

Երբ հիմքը պատրաստ լինի, ծածկիր այն կանաչ պլաստիրինով, իսկ հետո կարող ես սկսել զարդարել տոնածառդ և հորինել անգամ ամենաանհավանական խաղալիքները: Հենց ավարտես, արագ, շատ արագ տեղավորիր նոր ստեղծագործություններդ ամենատեսանելի վայրում, որ Նոր տարին ու Ձմեռ պապը դրանք անպայման նկատեն:

Նոր տարին ու ամենակարող պլաստիրինը

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

2 մեկնաբանություն

Մեկնաբանել

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվի