ՆՈՐ ՏԱՐԻ – ԵՎԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


8 shares
Նոր տարի

Երգում է Եվա Աբրահամյանը
Երգի հեղինակ՝ Գրիգոր Կյոկչյան

Սպասում ենք մենք մի ամբողջ տարի
Երգ ու պարի, Մեծ տոնածառի:
Նոր տարի, դե արի,
Ու քո գալով զարդարիր
Մարդու հոգին, որ տխուր է դեռ,
Մանուկներին բեր ուրախ օրեր,
Որ մենք քեզ հավատանք
Ու շատ ժպտանք:

Նոր տարի, երազանքի մի մեծ տոն, արի,
Բեր նոր հույսեր այս տարի,
Նոր հրաշքներ արարիր,
Գալդ բարի, արի:

Բեր նոր հույսեր այս տարի,
Նոր հրաշքներ արարիր,
Գալդ բարի, արի:

Մեր կյանքում տոն ես գունավոր,
Ընտանիքում հյուր ես կարևոր,
Ամանոր և բոլոր
Սրտերն են դառնում լուսավոր:
Պայծառ գույներ ու փայլող ասղեր,
Վառվող մոմեր ու երազանքներ,
Հեքիաթներ ողջ գիշեր,
Սպասում ենք անհամբեր:

Նոր տարի, երազանքի մի մեծ տոն, արի,
Բեր նոր հույսեր այս տարի,
Նոր հրաշքներ արարիր,
Գալդ բարի, արի:

Բեր նոր հույսեր այս տարի,
Նոր հրաշքներ արարիր,
Գալդ բարի, արի:


Like it? Share with your friends!

8 shares

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։