Քո աչքերն է՞լ են հիմա հիացմունքից շողշողում: Իմը հենց այդպես շողշողում էին, երբ հանկարծ հայտնաբերեցի այս հրաշք «մատիտատուփը»: Եվ իհարկե, առաջին բանը, որ անցավ մտքովս, քեզ նրա մասին պատմելն էր: Ահա ծանոթացիր. փայտից պատրաստված հրաշալի հարմարանք՝ քո բոլոր գունավոր մատիտները տեղավորելու համար:

Այսպիսի մատիտատուփ ինքդ էլ կարող ես հեշտությամբ պատրաստել, բայց մեծերի օգնությունը չէր խանգարի: Հարկավոր կլինեն փայտի կտոր և շաղափ, որի օգնությամբ էլ պետք է փոքրիկ, բայց խորը անցքեր բացել: Այսքանից հետո մնում է միայն մատիտներին տեղավորել իրենց հարմարավետ «բնակարաններում» ու վայելել այս հրաշք տեսարանը:

12 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here

1 + 1 =