ԳԱՐՆԱՆԱՅԻՆ HAND MADE

Գարունն արդեն սարերի ետևում չէ, նույնիսկ ավելին` արդեն համարյա ձեր բակ է հասել։ Մի քիչ էլ ու արդեն պատուհանից ներս կմտնի։ Բայց եթե ինձ պես սպասել չես կարողանում, ապա կարող ես ինքդ գարուն ստեղծել քո սենյակում` ինձ հետ այս գարնանային ձեռքի աշխատանքը պատրաստելով։

Նախ պարզենք, թե ինչ է մեզ հարկավոր դրա համար։ Ծառը պատրաստելու համար անհրաժեշտ են վարդագույն և կանաչ թղթեր ու ստվարաթղթե գլան։ Իսկ մեզ, իհարկե, կօգնեն նաև անփոխարինելի մկրատն ու սոսինձը։

Գարնանային Hand made

Քայլ 1-ին: Ստվարաթղթե գլանի ներքևի կողմում փոքրիկ կտրվածքներ ենք անում և առանձնացված հատվածները ծալում դեպի դուրս:

Քայլ 2-րդ: Կանաչ թղթից կտրում ենք «խոտածածկույթ», որի վրա էլ սոսնձում ենք ստվարաթղթե գլանը՝ սոսինձը քսելով կտրտած ծայրերին:

Քայլ 3-րդ: Կանաչ թղթից կտրում ենք նաև ծառի «սաղարթը»՝ 2 օրինակով:

Քայլ 4-րդ: Իրար ենք սոսնձում «սաղարթի» երկու կողմերի ծայրերը, բայց ստորին մասը թողնում ենք բաց՝ ստվարաթղթե գլանի չափով:

Քայլ 5-րդ: «Սաղարթն» ու «ծառի բունն» իրար ենք ամրացնում:

Քայլ 6-րդ: Վարդագույն թղթից փոքրիկ կտորներ ենք կտրում և սոսնձում կանաչ թղթի վրա՝ իբրև ծաղիկներ:

Ահա և վերջ: Գարունը եկավ… քո թեթև ձեռքով…

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

9 մեկնաբանություն

  1. Arkadi

    shat hetaqrqir er isk indz kaseq inc e nsanakum akvarel ev karox eq cuyc tal dra nkar@

    1. mocak

      Բարև Արկադի ջան: Ակվարելը ներկի տեսակ է, այնպես, ինչպես օրինակ՝ ջրաներկը: Այն կարող ես տեսնել այստեղ՝ http://goo.gl/Gnm0WN

  2. Սոսոն

    Գեղեցիկ և յուրօրինակ լինելուն զուգահեռ պատրաստման պարզ ընթացք ունի, և երեխաները հաճույքով են պատրաստում:

    1. Սոսեն

      Գեղեցիկ և յուրօրինակ լինելուն զուգահեռ պատրաստման պարզ ընթացք ունի, և երեխաները հաճույքով են պատրաստում:

  3. Լիանա

    Շատ հեշտ է, փոքրիկներս արդեն պատրաստեցին

  4. Սոնա

    Շնորհակալություն, շատ հետաքրքիր է

Մեկնաբանել

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվի