ԱՈՒԴԻՈՀԵՔԻԱԹ – «ՀԵՔԻԱԹ ՔՆԻ ՄԱՍԻՆ»

Այս հրաշալի հեքիաթը բոլոր այն փոքրիկների համար է, ովքեր դժվարանում են քնել ու երկար շուռումուռ են գալիս անկողնում: Հեքիաթը լսելով՝ դու ամեն-ամեն ինչ կիմանաս քնի մասին: Այդ մասին քեզ կպատմի փոքրիկ Հասմիկը, ով այս հեքիաթի հեղինակն է: Հասմիկը հեքիաթը գրել է 8 տարեկանում՝ իր եղբոր և մայրիկի հետ: Այժմ նա 11 տարեկան է:

«Քունը երկար թարթիչներով մի բան է: Թարթիչները երկար են, իսկ թաթիկները փոքրիկ ու շատ նուրբ: Իրականում նա փոքրիկ աղջկա է նման: Ամեն առավոտ, երբ մարդը արթնանում է, գնում լվացվելու, հետո դուրս է գալիս տնից, գնում է աշխատանքի կամ դպրոց, քունը սկսում է նրա ոտքի մատներից բարձրանալ դեպի վեր»,- գրում է Հասմիկը:

Այս հեքիաթը MocakStory 2011 հեքիաթի մրցույթի շրջանակներում ճանաչվել է «Ամենահեքիաթային հեքիաթը»: Այն տպագրվել է լավագույն հեքիաթներից կազմված գրքույկում, իսկ հեքիաթի հիմա վրա ձայնագրվել է նաև աուդիոհեքիաթ: Հենց այդ աուդիոհեքիաթն էլ ներկայացնում ենք քեզ: Իսկ հեքիաթն ամբողջությամբ կարող ես կարդալ ահա այստեղ:

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

4 մեկնաբանություն

  1. QNARIK

    Hetaqrqir er shat shatttttttt,,,,,,,,Iskakan zarmanahrash heqiattt,,,ev voch miayn ays heqiat@ aylev mocaki bolor heqiatner@ hianali ennn

Մեկնաբանել

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվի