3 shares

Մե՜ծ ուրախությամբ ուզում եմ քեզ, մայրիկիդ, հայրիկիդ և բոլոր նրանց, ովքեր հիմա կարդում են այս էջը, մի շատ կարևոր բան ասել: Մեր մայրաքաղաքում ստեղծվել է մի նոր և անչափ հաճելի անկյուն փոքրիկ երեխաների համար և այն կոչվում է Baby Park:

Baby Park-ը երեխաների զարգացման կենտրոն է և իր դռները բացել է բոլորովին վերջերս: Baby Park-ում սպասում են 3-ից 6 տարեկան երեխաներին, որովհետև նրանց լիքը-լիքը բան ունեն սովորեցնելու:

1972335_227257834147762_1482314420_n

Կենտրոնում գործում են երկու տարիքային խմբեր՝ 3-4 և 5-6 տարեկան երեխաների համար: Փոքրիկները այստեղ ոչ միայն մասնակցում են ուսուցողական պարապմունքների, այլև խաղում են ամենատարբեր զարգացնող խաղեր, նկարում են և խաղում ավազների հետ (ավազաթերապիա):

10277921_242308875975991_3649086388224077726_n

Իսկ ավագ խմբի երեխաները, ովքեր պատրաստվում են դպրոց հաճախել, ավելի մեծ ուշադրություն են դարձնում լեզուների (հայերեն, ռուսերեն, անգլերեն), մաթենատիկայի և շրջակա աշխարհի մասին գիտելիքների զարգացմանը՝ չմոռանալով, իհարկե, խաղալու մասին:

10177919_234457226761156_4482306340980200590_n

Կենտրոնում առկա են դասընթացներ բարձր որակավորում ունեցող լոգոպեդի և մանկական հոգեբանի հետ: Երեխաների հետ աշխատում են նաև Երևանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայի շրջանավարտները:

1947456_234439076762971_3168025889403634768_n

Դասընթացները Baby Park-ում անցկացվում են երկու հիմական ժամացուցակով: Ըստ առաջինի՝ երեխաները կենտրոն են հաճախում շաբաթական 3 օր՝ 2 ժամով: Երկրորդ դեպքում դասընթացներն անցկացվում են ամեն օր բացի շաբաթ և կիրակի օրերից, իսկ տևողությունը կազմում է 3 ժամ:

10259786_234447620095450_3864594659985791101_n

Շուտով հնարավոր կլինի Baby Park այցելել անգամ մեկ ժամով և այդ ընթացքում զբաղվել ծեփով, նկարչությամբ կամ որևէ այլ առարկայով:

1538851_234444053429140_1726849413585669202_n

Baby Park-ն ստեղծելիս հիմնադիրները հոգ են տարել, որպեսզի երեխաները ունենան ընդարձակ, գունագեղ, բոլոր հարմարություններով ու խաղերով հագեցած դասասենյակներ: Այստեղ կա առանձին խաղասենյակ, դասասենյակ և արվեստանոց, որտեղ երեխաները զբաղվում են ավազաթերապիայով, նկարչությամբ և ծեփով:

10155231_234457193427826_216777981008479196_n

Baby Park-ում սիրով ու հոգատարությամբ են աշխատում երեխաների հետ և ուրախ խաղերի միջոցով մատուցում են նրանց հագեցած ուսումնական ծրագիր:

10372007_242308629309349_9066450056406375331_n

Կենտրոնում գործում է հետևյալ գնացուցակը:

3-4 տարեկան երեխաների խումբ.

• Շաբաթական 3 օր 2 ժամ տևողությամբ՝ 30 000 դրամ -12 պարապմունք
• Շաբաթական 5 օր 3 ժամ տևողությամբ՝ 60 000 դրամ – 21 պարապմունք

Նախադպրոցական խումբ

• Շաբաթական 3 օր 2 ժամ տևողությամբ՝ 36 000 դրամ -12 պարապմունք
• Շաբաթական 5 օր 3 ժամ տևողությամբ՝ 76 000 դրամ – 21 պարապմունք

Հասցե՝ Սայաթ-Նովա 29/1
Հեռախոս՝ 096 453 353

Կենտրոնի առօրյային կարող եք հետևել՝ միանալով ֆեյսբուքյան էջին:

10154419_234452776761601_1803982651779029250_n


Like it? Share with your friends!

3 shares

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։